ԿԱՐԵՎՈՐ
Search
arm138658290438

«Դա հայկական կողմի ՍՈՒՏՆ է.» Բաքուն արձագանքել է ՀՀ արտգործնախարարի հայտարարությանը

ՀՀ արտգործնախարար Է.Նալբանդյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ Ռիգայում ընթացող «Արևելյան գործընկերության»գագաթաժողովին ազեր-կոյունլուների ԱԳ ղեկավար Է.Մամեդյարովը, ի նշան բողոքի, լքել է նիստերի դահլիճը… Ազերիների պատվիրակության ղեկավարի դուրը չի եկել Ղրիմին, Արցախին և Ուկրաինային վերաբերող կետերը, որոնք եղել են «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ամփոփիչ դեկլարացիայում…

ՀՀ արտգործնախարարի այս հայտարարությանն ի պատասխան՝ սև և սպիտակ ոչխարների ԱԳՆ մամլո խոսնակ Հ.Հաջիևը բարբաջել է. «Դա հայկական կողմի ՍՈՒՏՆ է… Նիստի ժամանակ ադրբեջանական կողմն արտահայտել է իր դիտողությունները… Ի վերջո Ադրբեջանը ստորագրեց «Ռիգայի դեկլարացիան… Իսկ Է.Մամեդյարովը դահլիճը լքել է, քանի որ գնացել է Լատվիայի նախագահի հետ հանդիպման, որը տևել է ՄԵԿ ժամ…» Հ.Հաջիևի անտաղանդ և անտրամաբանական «հերքումներին» մենք վաղուց ենք ծանոթ… Հետաքրքիրն այն է, որ ամբողջ օրը ռուսական, ուկրաինական, եվրոպական ԲԱԶՄԱԹԻՎ ԶԼՄ-ներ նույնաբովանդակ լուրեր էին տարածում, սակայն Բաքուն չէր արձագանքում… Բայց երբ այս հարցին անդրադարձավ ՀՀ արտգործնախախարը և մի քանի մանրամասներ պատմեց, ապա հայտնվեց Հ.Հաջիևը՝ իր հերթական «հերքումով»… Հ.Հաջիևն իր անմիջական ղեկավարի հիստերիկ պահվածքը թաքցնելու համար հիմար վիճակի մեջ է դնում Լատվիայի նախագահին… Պարզվում է, որ երբ Ռիգայում գտնվող նախագահները ԿԱՐԵՎՈՐ փաստաթուղթ են ստորագրում, հյուրընկալող կողմի նախագահը բոլորին լքում է՝ ազերիների արտգործնախարարի հետ հանդիպելու համար…

Ու այս անհեթեթ բացատրությունը տալիս է մի մարդ, ով պարտավոր է թաքցնել իր ղեկավարի անհեթեթ պահվածքը…

Հ.Գ. Վերջին շրջանում ազերիական ԶԼՄ-ները սկսել են ակ և կարա կոյունլուներին հավատացնել, որ Ադրբեջանը ահռելի մեծ դերակատարություն ունի աշխարհում.. Ադրբեջանը այն միակ երկիրն է, որը կարող է փրկելԼ Եվրոպան ռուսական գազի կախվածությունից… Ու այսպիսի բազմաթիվ «փրկարար» ապացույցներ են բերում… Հենց այս տեսանկյունից էլ կարելի է բացատրել Հ.Հաջիևի հերթական բարբաջանք-հերքումը…

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *