ԿԱՐԵՎՈՐ
Search
27545649_1606101442806550_4712041387619992363_n

Դեմքի եւ մարմնի խնամք՝ պրոֆեսիոնալ մոտեցմամբ Jon’Ric International Medical SPA կենտրոն

DSCN5525 <<Գեղեցկութունն արժանի է, որ նրա համար պայքարես>>. Սոֆի Լոռենի այս խոսքերն այսօր իսկապես ակտուալ են, քանի որ կնոջը առավել հմայք ու կանացիություն է հաղորդում նրա մշտապես խնամված լինելը: Սակայն առավել կարեւոր է, երբ խնամքը տարվում է բազմակողմանի, պրոֆեսիոնալ մասնագետների համալիր մոտեցմամբ: Հակատարիքային պարագաների կիրառումը, մաշկի երիտասարդացմանն ուղղված այդ թվում նաեւ մարմնի ամբողջական խնամքը ենթադրում է առանձնահատուկ մշակված մեթոդաբանություն: էսթետիկ կոսմետոլոգիայի ամենաժամանակակից ձեռքբերումները`մանուալ, ապարատային և ներարկումային մեթոդները, ինչպես նաեւ դեմքի, մաշկի պրոֆեսիոնալ խնամք այսօր իրականացվում է Jon’Ric սպա կենտրոնում:

Այն ի դեպ ամերիկյան հայտնի ապրանքանիշ է, որն ունի պաշտոնական ներկայացուցչություններն աշխարհի 20 քաղաքներում , այդ թվում նաեւ Հայաստանում: Jon’Ric սպա կենտրոնի տնօրեն Աննա Գևորգյանը արդեն երկար ժամանակ է զբաղվում է Էսթետիկ բժշկությամբ: Նրա մատնանշմամբ, կենտրոնի առանձնահատկությունը մի քանի գործոնով է պայմանավորված: Նախ միեւնույն վայրում այցելուին հնարավորություն է ընձեռվում օգտվելու դեմքի եւ մաշկի երիտասարդացման եւ առողջացման գրեթե բոլոր ծառայություններից: Այստեղ գործում է սպա կենտրոն, կոսմետոլոգիական ծառայություններ եւ գեղեցկության սրահ: Սպա կենտրոնում որակավորված եւ պարբերաբար վերապատրաստում անցած մասնագետները առաջարկում են մերսման 27 տեսակ, որոնք առաջարկվում են հաճախորդին՝ ելնելով առկա խնդրից եւ նախասիրություններից՝ հակացելյուլիտային, բուժական, ռելաքս, ճապոնական թայլանդական մերսումներ եւ այլն, այդ թվում սպա լոգանք, մարմնի ուրվագծի շտկում, շտկում ինեկցիոն եւ ապարատային մեթոդով:

Գործող սարքավորումները ներմուծվել են ԱՄՆ-ից եւ Իսրայելից, իսկ կիրառվող բոլոր նյութերն ու պարագաները բարձրակարգ են եւ ձեռք են բերվում հայտնի ապրանքանիշի հայաստանյան պաշտոնական մատակարարից՝ երաշխավորելով դրանց օրիգինալությունը, անվտանգությունն ու արդյունավետությունը: 5 տարի լինելով էսթետիկ բժշկության ոլորտում, Աննա Գևորգյանը կարեւորում է դեմքի, մաշկի եւ մարմնի միաժամանակյա խնամքը: Կոսմետոլոգիական խնդիրներն ունեն տարիքային բնորոշում եւ պահանջում են անհատական մոտեցում: Այստեղ շատ կարեւոր է բարձրակարգ մասնագետ խորհրդատուի անհրաժետությունը, որպեսզի խորությամբ հասկանալով խնդրի բուն էությունը՝ գրագետ ու երկկողմանի լուծում առաջարկվի:

Պիլինգներն՝ օրինակ, եւս օգտակար են: Դրանք խաղողի կորիզով են, շոկոլադով եւ սուրճի հիման վրա պատրաստված: Սպա կենտրոնին կից գործում է նաեւ “Պրոլայֆ ֆիտնես” ընկերությունը, որտեղ հախաճորդները նաեւ մարզվում են, այցելում լողավազան ու շոգեբաղնիք: Կենտրոնի առավելությունը նաեւ նրանում է, որ այստեղ աշխատող թիմը բաղկացած է բացառապես բժիշկ կոսմետոլոգներից, ովքեր տարին 4-5 անգամ պարտադիր մեկնում են վերապատրաստման, կատարելագործում գիտելիքները: Բացի այդ, կենտրոնում գնային համակարգը բավական ճկուն է, որպեսզի բոլոր խավի կանանց համար գեղեցկությունն ու խնամքը չդառնան անհասանելի, հնարավոր է նաեւ ծառայություններից ապառիկ համակարգով օգտվել: Կենտրոնը այցելուներին հասանելի է նաեւ իր տեղակայման վայրով: Այն մայրաքաղաքի հենց սրտում է՝ Հանրապետության հրապարակում:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *