ԿԱՐԵՎՈՐ
Search
Untitled-4_29

Դեսպան Փոլադյանը հանդիպեց Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահին

Հուլիսի 5-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում ունեցավ Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանն իր զրուցակցին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալական ուղերձը: Երախտագիտություն հայտնելով ուղերձի համար` ալ-Լահամը խիստ կարևորեց իր մասնակցությունը 2015թ. ապրիլին Հայաստանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Բարձր գնահատելով ԺԺ նախագահի մասնակցությունը Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին` դեսպան Փոլադյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում մեծապես կարևորում են Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Սիրիայի ԺԺ նախագահի ջանքերը: Զրույցի ընթացքում ՀՀ դեսպանն ու Սիրիայի օրենսդիր մարմնի ղեկավարը քննարկեցին երկկողմ համագործակցության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *