Դիմածնոտային պլաստիկ վիրաբուժության ճյուղն աճում է նկատելիորեն արագ. Արմեն Հարությունյան

Հարցազրույց դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ Արմեն Հարությունյանի հետ

DSCN4688

Դիմածնոտային վիրաբույժ՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում

Դիմածնոտային վիրաբույժ՝ «ՎիկՄեդ» բժշկական կենտրոնում

Կրթություն

2002-2003 Սարատովի պետական բժշկական համալսարան

2003-2007 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

2007-2010 Կլինիկական օրդինատուրա՝ դիմածնոտային վիրաբուժություն մասնագիտությամբ թիվ 3 քաղաքային հիվանդանոցում

Բժշկական պրակտիկա

2010-2013 դիմածնոտային վիրաբույժ՝ թիվ 3 քաղաքային հիվանդանոցում 2012-ից դիմածնոտային վիրաբույժ՝ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» բժշկական կենտրոնում 2012-ից դիմածնոտային վիրաբույժ՝ «ՎիկՄեդ» բժշկական կենտրոնում

Մասնագիտական գործունեություն

Դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժություն

Անդամակցություններ

2010-ից Դիմածնոտային վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի իրական անդամ 2012-ից Հայաստանի բերանի խոռոչի և դիմածնոտային վիրաբույժների հայկական ասոցիացիայի իրական անդամ

ԲԿ-ի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում ինչպիսի՞ վիրաբուժական միջամտություններ են իրականացվում:

Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են տարբեր ծառայություններ, դիմածնոտային շրջանի ձեռքբերովի և բնածին դեֆորմացիաների և դեֆեկտների ուղղում, քունքստործնոտային հոդի հիվանդությունների կոնսերվատիվ եւ վիրաբուժական բուժում, դիմային ոսկրերի վնասվածքների վիրահատական բուժում դիմածնոտային շրջանի փափուկ հյուսվածքների եւ ոսկրերի բարորակ նորագոյացությունների հեռացում, դեմքի և պարանոցի շրջանի չարորակ նորագոյացությունների հեռացում, զանազան պատճառներից առաջացած դիմածնոտային շրջանի փափուկ հյուսվածքների և ոսկրերի դեֆեկտների և դեֆորմացիաների ոսկրապլաստիկ վիրահատություններ, ատամնային իմպլանտացիա, այդ թվում` ծնոտների ատամնաբնային ելունների արտահայտված ատրոֆիաների դեպքում,դեմքի էսթետիկ վիրահատություններ, ռինոպլաստիկա, բլեֆարոպլաստիկա, օստեոպլաստիկա և այլն վիրահատություններ:

17759664_1884670171804628_7900750544181955164_n

Ո՞ր պլաստիկ վիրահատությունները հատկապես ավելացման միտում ունեն, ի՞նչ խնդիրներով են հատկապես դիմում.

-Հայաստանում կատարվող պլաստիկ վիրահատությունների շարքում առաջին տեղում է ռինոպլաստիկան (քթի ձևի շտկում), որը տարեցտարի ավելանում է 5-10 տոկոսով, այնուհետեւ մամոպլաստիկան, ականջների, դիմածնոտային եւ մարմնի տարբեր հատվածների վիրահատական միջամտությունները:

– Ինչպե՞ս կգնահատեք այսօր Հայաստանում դիմածնոտային վիրաբուժության վիճակը, ի՞նչ մակարդակի վրա է հասել այս ոլորտը:

– Վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանում այսօր դիմածնոտային վիրաբուժության վիճակը բարձ մակարդակի վրա է եւ աճում է նկատելիորեն արագ տեմպերով՝ թե՛ մասնագետների տեսանկյունից և թե՛ պատրաստվածության, որն իր մեջ ներառում է նաև արտերկրում վերապատրաստվելը: Այդ ակտիվությունը մեր մասնագիտության մեջ, իմ կարծիքով, ժամանակի հետ ավելանում է, բայց ինչպես ցանկացած ճյուղ բժշկության մեջ, այնպես էլ դիմածնոտային վիրաբուժությունը կարիք ունի անընդհատ թարմացվելու և կատարելագործվելու, այսինքն՝ կանգնել տեղում ու սպասել ինչ-որ նորությունների՝ ճիշտ չէ, Անընդհատ պետք է աշխատել՝ նորանոր բարձրունքների հասնելու համար:

17523127_1882975878640724_8985974413624175217_n

Ի՞նչ նորագույն մեթոդներ ու նորամուծություններ են կիրառվում բաժանմունքում, ինչպիսի՞նն է նյութատեխնիկական բազան

-<<Աստղիկ>> ԲԿ-ն, լինելով Հայաստանի առաջատար բուժհաստատություններից մեկը, տեխնիկապես հագեցված է եւ համապատասխանում է միջազգային բոլոր պահանջներին: Արդեն իսկ ունենալով բավականին լավ արդյունքներ, աշխատում ենք անընդհատ կատարելագործվել, չկանգնել տեղում: Հիմա փորձում ենք բացի պլաստիկից իրականացնել նաեւ էնդոսկոպիկ վիրահատություններ, որոնք այսօր շատ ակտուալ են: Իսկ մեթոդները նոր են եւ միջազգային առողջապահական համակարգում կիրառվող ցանկացած վիրահատություն իրականացվում է նաեւ մեր կենտրոնում: Այս առումով բավական մրցունակ ենք:

17862378_1883820425222936_158579065703459139_n

Նշեցիք, որ ամենատարածված ուղղությունը ռինոպլաստիկան է (քթի ձևի շտկում). հիմնականում դիմում են էսթետիկ շտկմա՞ն, թե՞ շնչառական խնդիրների վերացման նպատակով: Ինչպիսի՞ն է վիճակագրությունը:

-Ռինոպլաստիկայի համար դիմողները շատ հաճախ ցանկանում են միաժամանակ վերացնել նաեւ շնչառական խնդիրները: Դիմողները 20-35 տարեկան երիտասարդներն են: Ըստ վիճակագրության, պլաստիկ վիրահատության դիմողների 80 տոկոսի մոտ, հետազոտությունից հետո ի հայտ են գալիս շնչառական խնդիրներ՝ պայմանավորված մանուկ հասակում ստացած տրավմաներով: Օրական մոտ 4-5 պացիենտ է վիրահատվում իմ անմիջական մասնակցությամբ:

DSCN4680

– Հաճախակի՞ է պատահում, երբ կանայք դիմում են Ձեզ եւ ցանկանում վիրահատել քիթը այս կամ այն հոլիվուդյան աստղին նմանվելու նպատակով: Որքանով է հաջողվու՞մ իրագործել այդ ցանկությունը:

-Այո նման դեպքեր լինում են, երբ պացիենտները ցանկություն են հայտնում ընդօրինակել այս կամ աստղերին կամ մոդելների քթի կառուցվածքով: Սակայն մենք փորձում ենք բացատրել, որ նման քթի կառուցվածք ստանալու համար պետք է նախնական տվյալներ ունենալ եւ առաջարկում ենք առավել յուրօրինակ եւ բնական տարբերակ:

DSCN4682

Նախնական զրուցում ենք, կատարում ենք բացատրական աշխատանք եւ նոր միայն համաձայնության գալու դեպքում, երբ չկան հակացուցումներ, իրականացնում վիրահատությունը:

 

Վեբ կայք Malatiamc.am

Հեռախոս +374 91 08 85 89 +374 10 77 39 30

Հասցե՝ Դանիել Վարուժանի փ., շ. 28ա, Երևան 0032, Հայաստան Կոմիտասի պող., շ. 43/1, Երևան 0051, Հայաստան <<Աստղիկ>> ԲԿ.

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *