«Եթե Ադրբեջանը չհրաժարվի Արցախից՝ դա իր վերջն է». ԱՍԱԼԱ-ի Վազգեն Սիսլյան

Ղարաբաղյան հակամարտությունը և Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող դավադիր գոծողությունները ի՞նչ նպատակ են հետապնդում, ո՞րն է հարցի լուծումը: ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը միայն մի պատասխան ունի.

«Եթե Ադրբեջանը չհրաժարվի Արցախից դա իր վերջն է, լավ կլինի այսօր համաձայնվի հայերի հետ, որ ավելորդ հողեր չվերցնեն հայերը»,-նշեց Վազգեն Սիսլյանը: Սիսլյանը կարծում է, որ Ադրբեջանը «գլխին տալու» ճանապարհով կհրաժարվի Արցախից: Հիշեցնենք, որ 1981 թվականի սեպտեմբերի 24-ին չորս հայ երիտասարդներ` Վազգեն Սիսլյանը, Արամ Բասմաճյանը, Հակոբ Ջուլֆայանը եւ Գեւորգ Կյուզելյանը, գրավեցին Փարիզի թուրքական հյուպատոսարանը եւ 16 ժամ պահեցին իրենց հսկողության տակ: Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի այս գործողությունը, որը կոչվեց «Վան» առաջինն էր հայ ազատագրական պայքարի նոր շրջանում: Նախ գործողությունը, ապա մարտիկների դատավարությունը ցնցեց ոչ միայն համայն հայությանը, այլեւ աշխարհի շատ ու շատ մարդկանց, որոնք մամուլում, ռադիոյով եւ հեռուստատեսությամբ հետեւում էին այս ամբողջ գործողությանը, դատավարությանը, իսկ հետո լրատվություն էին փնտրում բանտարկված մարտիկների մասին:

henaran.am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *