%d5%ba%d5%ac%d5%b8%d5%bd%d5%af%d5%b8%d5%be-600x338

Եթե աշխարհը տեղեկանա Հայոց ցեղասպանության մասին, ապա ոչ ոք չի կարող ժխտել. Քնեսետի փոխխոսնակ

Քնեսետում Հայոց ցեղասպանությունը ճանաչողների թիվը մշտապես աճում է. հայ-իսրայելական համագործակցության հասարակական ֆորումի ժամանակ հայտարարեց Քնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովը՝ ավելացնելով, որ իրենք այդ հարցը բարձրացնում են նիստերի ժամանակ:

«Ամենամեծ հաջողությունը այդ հարցում մենք համարում ենք այն, որ երեք ամիս առաջ կրթության հանձնաժողովը պաշտոնապես ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը: Այո, դա դեռ պաշտոնական Իսրայելի դիրքորոշումը չէ, բայց դա առաջընթաց է այս հարցում»,- ըստ Tert.am-ի՝ ասաց Իսրայելի Քնեսետի փոխխոսնակը:

Նա մատնանշեց օրեր առաջ հայկական լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցը, նշեց, որ այնտեղ խեղաթյուրվել է իր խոսքը Հայոց ցեղասպանության մասին, որտեղ ներկայացվել էր, թե Իսրայելն այսօր հնարավորություն չունի պետական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Իսրայելում Հայաստանի մասին շատ քչերը գիտեն, նաև շատ քչերը գիտեն Հայաստանի պատմության մասին և շատ քչերը գիտեն հայերի՝Օսմանյան կայսրության կողմից ոչնչացման մասին,- ասաց նա՝ նշելով, որ երկու երկրների խնդիրը պետք է լինի այդ հարցը լուծելը,- որովհետև պետությունները, որոնք հետաքրքրված չեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով, շատ բան են անում, որ այդ մասին աշխարհը չիմանա: Այդ պատճառով ես դիմում եմ այստեղ գտնվողներին և կոչ եմ անում աշխատել այդ ուղղությամբ: Եկեք, պատմենք աշխարհին՝ ինչ է կատարվել այստեղ 1915 թվականին»:

Ըստ Թալի Պլոսկովի՝ եթե աշխարհը տեղեկանա Հայոց ցեղասպանության մասին, ապա ոչ ոք չի կարող ժխտել, որ դա չի եղել: «Ես ամբողջ հոգով հայ ժողովրդի հետ եմ»,- եզրափակեց իր խոսքը նա:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *