ԵՄ-ն բիզնես միջավայրի օժանդակման համար Հայաստանին կտրամդրի 23 մլն եվրո

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել է, որ գոհ է Հայաստանի հետ համագործակցույթյունից եւ պատրաստվում է  առաջիկայում ընդլայնել իր գործակցությունը մեր երկրի հետ:

Նրա գնահատմամբ, մեր երկրում կրթական մակարդակը թույլ է տալիս պատրաստել ՏՏ լավագույն մասնագետներ եւ գիտնականներ։

«Հայաստանն ունի ՏՏ բարձր մակարդակ, մեծ կրթական ներուժ, որոնց շնորհիվ Հայաստանը կարող է աշխարհին իր առավելությունը ներկայացնել։ Որպեսզի հաջողությունները ոլորտում առավել ակնառու լինեն, անհրաժեշտ է սթարթափ նախագծերի համար բարենպաստ միջավայր ստեղծել»,-նշեց ԵՄ ներկայացուցիչը։ Նա տեղեկացրեց, որ իրենք պատրաստ են շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ եւ քանի որ, նրա մեջբերմամբ, մեր երկիրն ունի մի շարք հաջողություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, 2016թ. ԵՄ-ն պատրաստվում է մասնավոր հատվածի եւ բիզնեսի զարգացմանն աջակցելու նպատակով նոր ծրագիր մեկնարկել՝ տրամադրելով շուրջ 23 մլն եվրո, իսկ հաջորդ տարվանից ԵՄ-ն Հայաստանում կսկսի նոր՝ Թվինինգ ծրագիր իրականացնել։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *