Ենոքավանը՝ էքստրեմալ զբոսաշրջային գոտի. կստեղծվի զիփ լայնի ամենաերկար գիծը աշխարհում.

Տավուշի մարզի Ենոքավան գյուղը դարձել է էքստրեմալ եւ արկածային զբոսաշրջության կենտրոն, որտեղ արդեն մի քանի տարի է ակտիվ զարգանում են զբոսաշրջային ենթակառուցվածքները եւ գերակտիվ հանգստի լուրջ նախադրյալներ ստեղծվում։ Մոտ երկու հարյուր տարվա պատմություն ունեցող այս գյուղը գտնվում է մայրաքաղաքից 145 կմ հեռավորության վրա եւ ունի մի քանի հարյուր բնակիչ։ Մինչեւ 1931 թվականը գյուղը կոչվել է Քրդեվան։

Մայիսյան ապստամբության ակտիվ մասնակից, տեղացի Ենոք Մկրտումյանի անունով 1931 թվականին գյուղը անվանակոչվել է Ենոքավան։ Ենոքավանին հարակից է Լաստիվերի հայտնի քարանձավ ջրվեժը, որը տարիներ ի վեր բնության եւ արշավների սիրահարների նախընտրելի զբոսաշրջային գրավիչ ուղղություն է։ Դեպի այս վայր տանող ճանապարհը բավական գեղեցիկ է եւ գրավում է հատկապես էքստրեմալ տուրիստներին։ Արշավի զբոսաշրջիկը ականատես է լինում անապատ-քարանձավին, գեղեցիկ արագահոս գետին, փոքր եւ մեծ ջրվեժներին, անտառին եւ գեղեցիկ բնությանը։

847

Զբոսաշրջիկների մեծամասնությունը ընտրում են Լաստիվեր տուրը, որպեսզի տեսնեն Հայաստանի բնության գեղեցիկ եւ անկրկնելի վայրերը։ Տարածքի կեսը ծածկված է անտառներով եւ կանաչ տարածքներով։ Մարզը հարուստ է գետերով։ Ամենախոշորը Աղստեւ գետն է, որի նշանավոր վտակներից Խաչաղբյուրը տանում է Իջեւանի գեղեցիկ անկյունները՝ դեպի Լաստիվեր։ Սակայն, բացի այս նախադրյալից, Ենոքավան այսօր ժամանում են տարբեր երկրներից՝ քայլարշավներ իրականացնելու, ձիարշավի եւ լեռնային հեծանվավազքի մասնակցելու, պարապլան նստելու եւ էքստրեմալ զբոսաշրջային այլ տեսակներից օգտվելու նպատակով։

gomer-resort

Վերջին 4-5 տարում համայնքում կատարվել են ներդրումներ, կառուցվել է հյուրանոցային տնտեսություն, բարեկարգվել են տրանսպորտային ենթակառուցվածքները, եւ այսօր Ենոքավանը առաջարկում է այնպիսի տուրիստական արդյունք, որը ներառում է տուրիզմի գրեթե բոլոր տեսակները։ Որպես տուրիզմի էքստրեմալ գոտի Ենոքավանը սկսեց զարգանալ «Ապագա ռեզորթի» հիմնադրմամբ։ Իսկ մեկ տարի առաջ ստեղծվեց «Yell extreme park»—ը, ինչը կանոնակարգեց տուրիստական ծառայություններն ու ներմուծեց գերակտիվ հանգստի նոր ուղղություններ։ Վերջիններիս գործունեությամբ համայնքը մոտակա բնակավայրերի բնակիչների համար կարողացավ նաեւ զբաղվածություն ապահովել։ Զբոսաշրջային այցելությունների ամենաթեժ շրջանում ոլորտում ներգրավվածների թիվը հատում է 60—ը։

fixedw_large_4x

Ինչպես  զրույցում փաստեց Ենոքավանի գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանը, վերջին տարիներին համայնքը շուրջ 200 բնակչով ավելացել է, նույնիսկ շատ տներ վերաբնակեցվել են։ Եթե նախկին տարիներին բնակչության թիվը համայնքում 480 էր, ապա նախորդ տարվա տվյալներով բնակչությունը 680 է։ Ենոքավանում ոգեւորված են։ Համայնքապետի խոսքով, աշխատատեղ է ստեղծվել գյուղի 500—ից ավելի բնակիչների համար։ Համայնքում մեծամասնությունը գյուղատնտես ու անասնապահ են։ Տղամարդկանց մի մասն էլ ներգրավված է հյուրանոցի, ռեստորանի ու հարակից մյուս շինությունների շինարարական աշխատանքներում։ Տուրիստական հոսքերի շնորհիվ գյուղաբնակները, ըստ համայնքապետի, կարողանում են իրենց բերքն ու բարիքը վաճառել, բացի այդ՝ նաեւ ներգրավվել ծառայությունների մատուցման աշխատանքներում։

CeKc6EwsAQQ8CgGecHb5narPuF

Գյուղապետն ուրախությամբ նշում, է որ գյուղաբնակներն իրենց մթերքը իրացնելու խնդիր այլեւս չեն ունենում, ինչը տնտեսապես շահավետ է դառնում համայնքի համար։ «Ապագա ռեզորթի» եւ «Yell extreme park»—ի հիմնադիր ղեկավար Տիգրան Չիբուխչյանի տեղեկացմամբ, 2008թ. առ այսօր գյուղում զբոսաշրջային այցելությունների թիվը տարեցտարի աճում է։ Գրեթե յուրաքանչյուր տարի աճը 20—25 տոկոս է կազմում։ Միայն նախորդ տարի շուրջ 45-48 հազար զբոսաշրջիկ է գյուղ ժամանել, այս տարի, ըստ Չիբուչյանի, իրենք 50-53 հազար զբոսաշրջիկ են կանխատեսում։

Հիմնական հոսքը ՌԴ-ից է, շուրջ 30 տոկոսը՝ այլ երկրներից։ «Ապագա ռեզորթը» համայնքում գործող հիմնական հյուրանոցային տնտեսությունն է, որի շինարարական աշխատանքները սկսվել էին 2006—2007 թթ.։ Նախորդ տարվանից համայնքում կառուցվում է եւս մեկ հյուրանոց, ի դեպ՝ արդեն ֆրանսիական կողմի ներդրմամբ։ Նշենք, որ 2014 թ. հայկական Ենոքավան եւ ֆրանսիական Վիլքրոզ համայնքների ղեկավարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, ըստ որի՝ նրանք դարձել են քույր համայնքներ։ Համաձայն հուշագրի, Վիլքրոզը եւ Ենոքավանը համագործակցում են երկու համայնքների տնտեսությունների, հատկապես տուրիզմի ոլորտի զարգացման ուղղությամբ՝ ուշադրությունը կենտրոնացնելով իրենց բնակչության առողջության ու կենսունակության համար բարենպաստ եւ անվտանգ շրջակա միջավայրի ընդլայնման հիմնախնդիրներին։

yenokavan-armenia-11

Ենոքավանում էկոտուրիզմի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ներդրումը «Ֆրանսիական գյուղ» կազմակերպությունը սկսել է գյուղի ամենաչքնաղ հատվածներից մեկից, հյուրանոց է կառուցվում։ Բոլոր հարմարությունները ստեղծվելու են, որպեսզի հյուրընկալությունից ոգեւորված զբոսաշրջիկը երկրորդ-երրորդ անգամ վերադառնա Ենոքավան։ Այս տարվա հուլիս ամսին Ենոքավանում անցակցվեց «HayBuys» փառատոնը, որին, բացի հարյուրավոր հյուրերից եւ կամավորներից, մասնակցում էին նաեւ դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ։ Նրանց թվում էր նաեւ Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը։

25 մետրանոց խաղաղության բրդուճը պատրաստելուց հետո դեսպանը խոստովանեց՝ փոքրիկ Ենոքավանը, որտեղ անցկացվում է փառատոնը, Շվեյցարիան է հիշեցնում։ Դեսպանը մեծ խանդավառությամբ մասնակցեց բրդուճի համար նախատեսված պանրի կտրատելու արարողությանը եւ շվեյցարական պանիր հյուրասիրեց հյուրերին։ «Ապագա տուրի» ստեղծման հիմնական նպատակը ուղղակի գյուղում աշխուժություն մտցնելն էր եւ համայնքի տնտեսական հնարավորությունները մեծացնելը։ Հիմքում դրված էր հենց սոցիալական բաղադրիչը։

46175772

Արդյունքներից հասկացանք, որ համայնքը կարող ենք զբոսաշրջային առումով գրավիչ դարձնել՝ զարգացնելով տուրիստական ենթակառուցվածքները»,–ասաց Տիգրան Չիբուխչյանը։ 12 տարի առաջ ընտանեկան բիզնեսի շնորհիվ հնարավոր եղավ տուրիստական հոսքերի հաշվին ավելացնել գյուղի բնակչության թիվը եւ տնտեսապես զարգացնել համայնքը։ Այն, որ գյուղաբնակն այսօր ունի ապագա, անհերքելի է։ Ժամանց, արկած, գիշերակաց, սնունդ.

«Այս բաղադրիչները միասին այսօր լիովին ապահովված են գյուղում»։ Բացի հյուրանոցային տնտեսությունից, որը բաղկացած է 12 քոթեջից եւ 22 սենյակից, գյուղում հնարավորություն է ստեղծվում զարկ տալու նաեւ հյուրատնային գիշերակացի ներդրմանը։ Խոսքը վերաբերում է ագրոտուրիզմի՝ B&B-ների զարգացմանը։ Հյուրատնային բիզնեսն էլ իր ոչ ավանդական գիշերակացով զբոսաշրջիկին կառաջարկի բոլորովին այլ հանգիստ։

4180984

Այժմ էքստրեմալ տուրիզմի համար կա ստեղծված 5 զիփ լայն, պարանե զբոսայգի, ճոճանակ, որն ամենամեծն է Հայաստանում՝ 6 մետր երկարությամբ։ Նախատեսվում է առաջիկայում ստեղծել զիփ լայնի ամենաերկար գիծը աշխարհում՝ 3,2 կմ, որը կանցնի Ենոքավանի միջով։ Այստեղ իրականացվում են նաեւ ավտոարշավներ, կազմակերպվում ժայռամագլցման տուրեր եւ պարապլանով թռիչքներ Ենոքավանով։ Տարեկան ավելի քան 12 հազար զբոսաշրջիկ է զիփ լայնով թռիչք կատարում, նրանց մեծամասնությունը երիտասարդ աղջիկներ են։ Ապագայում, ըստ Տիգրան Չիբուխչյանի, իրենք կցանկանային գյուղում նաեւ ճոպանուղի կառուցել, որի գործարկումը, բացի զբոսաշրջային նշանակությունից, նաեւ կլուծի գյուղից գյուղ տեղաշարժվելու տրանսպորտային խնդիրը։

IMG_3922-Yenokavan-yan-voyage

Միջավայրը մաքուր պահելու անհրաժեշտ պայմանները եւս ապահովված են բարեկամ Ֆրանսիայի աջակցությամբ. Ենոքավանը արդեն աղբահանության մեքենա ունի։ Բացի այդ, Ենոքավան այցելող յուրաքանչյուրի անվտանգությունն ապահովված է, համայնքի բնակիչների մի մասը վերապատրաստվել են որպես փրկարարներ։

ԱԻՆ ՓԾ—ից այստեղ նախնական որոշ տեխնիկա բերվել է՝ հրշեջ եւ շտապ օգնության մեքենաներ, տեխնիկական այլ միջոցներ, հանդերձանք եւ այլն։

Լ.Նազարյան 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *