Եվս մեկ հայկական դպրոց Սփյուռքում

Արդեն երեք ամիս է՝ Գերմանիայի Կայզերսլաուտերն քաղաքում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց: «Լույս» անվանումով դպրոցում սովորում է 15 աշակերտ: Դպրոցը բացվել է շնորհիվ այն գրքերի, որոնք ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի ձեռքբերում և տրամադրում» ծրագրի շրջանակում տրամադրվել են քաղաքի հայկական համայնքին:

«Ուրախ եմ Ձեզ տեղեկացնել, որ շնորհիվ Սփյուռքի նախարարության ուղարկած դասագրքերի և այլ նյութերի՝ մեր կիրակնօրյա դպրոցը գործում է արդեն երեք ամիս։ Առաջին ուսումնական տարին ավարտելուց հետո Ձեզ կտեղեկացնեմ նաև արդյունքների մասին»,-«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ գրում է Կայզերսլաուտերնի «Լույս» հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն
Արթուր Հարությունյանը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *