%d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%a8%d5%b6%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d6%84

Եվս 3 սիրիահայ ընտանիք հաստատվեց Հայրենիքում

Դեկտեմբերի 23-ին սիրիահայ ևս 3 ընտանիք` 7 հոգի, Հայաստանի Ավետարանչական ընկերակցության օժանդակությամբ և Սիրիայի Հայ Ավետարանական համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանի աջակցությամբ ժամանեց Հայաստան:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ընտանիքներից մեկը Նվարդ և Սիրանուշ Օհաննես քույրերն են, երկրորդը՝ Անդրանիկ և Արփինե Կույումջյանները, իսկ երրոդ ընտանիքը՝ Բոշկեզյանները՝ 2 մանկահասակ երեխաների հետ միասին: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում այսօր ժամանած սիրիահայերին դիմավորել են ՀՀ սփյուռքի նախարարության և Հայ Ավետարանչական ընկերակցության Երևանի գրասենյակի աշխատակիցները:

Հայաստան ժամանած սիրիահայ 3 ընտանիքներն էլ ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղափոխվել են Հայ ավետարանչական ընկերակցության կացարան: Առաջիկա օրերին նրանք կտեղափոխվեն Հայ ավետարանչական ընկերակցության կողմից իրենց համար վարձակալած բնակարանները:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *