Եվրոպական էներգետիկ հսկաները լքում են Ադրբեջանը. որ ընկերության մասին է այս անգամ խոսքը.

HHpress.am -ի փոխանցմամբ,  կանխատեսումը, թե եվրոպական էներգետիկ հսկաները լքելու են Ադրբեջանը, իրականություն է դառնում։ Հերթական օրինակը «Սթեյթ օյլն» է։ Նորվեգական նավթագազային այս խոշոր ընկերությունը դուրս է գալիս ադրբեջանական էներգետիկ սեկտորից։

Ավելի ստույգ կլինի ասել՝ վերջնականապես հայտնում է իր վերաբերմունքը «Շահ-դենիզի» եւ «Դարի պայմանագրի» հանդեպ։  Այն, որ «Սթեյթ օյլը» մտադիր էր հեռանալ Ադրբեջանից, վաղուց էր հայտնի, բայց այդ մասին ընկերության ադրբեջանական ներկայացուցչությունը միայն երեկ խոսեց։ Իսկ բուն՝ այսպես ասած գլխամասային ընկերությունը առանձնապես չանդրադարձավ այդ թեմային՝ երեւի չկարեւորելով։ Համենայնդեպս, վերջին օրերի կտրվածքով ոչ մի տեղեկություն չկար այդ մասին։ Բայց ռուսական աղբյուրները հավաստեցին տեղեկությունը այն մասին, որ «Սթեյթ օյլ Ադրբեջանի» գրասենյակը աշխատակիցներին կրճատել է՝ 40-ից դարձնելով 10։

Ի դեպ, ինչպես տարիներ առաջ դա արեց «Բրիթիշ Փեթրոլիում Ադրբեջանը»…

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *