Եվրոպական խորհրդի նախագահը այցելեց Ծիծեռնակաբերդ

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, որը տարածաշրջանային այցով գտնվում է Հայաստանում, այսօր՝ հուլիսի 20-ին, այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկ դրեց զոհերի հիշատակին, ապա այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, հայտնում է News.am-ը:

Դոնալդ Տուսկին ուղեկցում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նշենք, որ այսօր նախատեսված են Դոնալդ Տուսկի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Դոնալդ Տուսկի և Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս, որին կհաջորդի ՀՀ նախագահի անունից տրվելիք աշխատանքային ճաշը՝ ի պատիվ Եվրոպական խորհրդի նախագահի:

Եվրոպական խորհրդի նախագահը հանդիպումներ է ունենալու նաեւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Դոնալդ Տուսկը Հայաստանից կմեկնի Վրաստան, իսկ հուլիսի 22-ին կլինի Ադրբեջանում:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *