22538732_809287519242962_4803268501828994210_o

Երազանքի նման մի բան դարձավ՝ հասնել համազգային ճանաչման. Լուսիա Ֆուդը՝ լավագույն ապրանքանիշան.

images

Վանաձորի <<Լուսիա Ֆուդ>> ընկերությունը հաղթող է ճանաչվել <<Կիսաֆաբրիկատներ արտադրող տարվա ընկերություն>> անվանակարգում եւ վաստակել <<Որակի նշան>> ապրանքանիշը: <<Այդ մրցանակը չափազանց կարեւոր էր իմ, իմ թիմի, ընտանիքիս ընկերներիս եւ սպառողների համար: Ես անկեղծորեն հիացմունք ապրեցի, երբ ուրախությունս կիսեցին ծանոթ եւ անծանոթ մարդիկ>>.- ամսագրի հետ զրույցում ասաց <<Լուսիա ֆուդ>> ընկերության հիմնադիր Լուսինե Բարաթյանը՝ հավելելով , – երազանքի նման մի բան դարձավ հասնել համազգային ճանաչման: <<Լուսիա Ֆուդ>> ընկերությունը հիմնադրվել է Վանաձորում:

22491482_809288049242909_4783310145166348074_n

Այն շուկայում սպառողներին է առաջարկում կիսաֆաբրիկատների 30 եւ ավելի արտադրատեսակ, որոնք իրենց համային եւ որակական հատկություններով մեծ սպառում ունեն: Վանաձորցիները սակայն գործարար տիկնոջը ճանաչում են դեռեւս 2005թ-ից, երբ նա առաջինը քաղաքում ներդրեց եւ զարգացրեց ֆուրշետների կազմակերպման բիզնեսը: Համաքաղաքային եւ պետական մակարդակի բոլոր միջոցառումները կազմակերպումը տարիներ ի վեր վստահվել է նրան: <<Դա այն ժամանակահատվածն էր, երբ քաղաքում առհասարակ ծանոթ չէին ֆուրշետների կազմակերպման մշակույթին, որը դժվարությամբ բայց ընղունվեց ու դարձավ միջոցառումների կազմակերպման ամենակարեւոր տարրը: Այսօր արդեն ոչ  մի ընտանեկան միջոցառում չի անցկացվում առանց ֆուրշետի պատվիրման>>, ասում է Լուսինե Բարաթյանը:

Այնուհետեւ գոևծունեությունը ընդլայնեց՝ հիմնելով լանչերի պատրաստման եւ առաքման ծառայություն, ինչն էլ հիմք հանդիսացավ վերսկսելու ժամանակին կիսատ թողած կիսաֆաբրիկատների արտադրությունը: Փոքրիկ դրամաշնորհային ծրագրով Լուսինեն հմտանալով բիսնես գործունեության բոլոր առանձնահատկություններին հաջողեց եւ հիմնեց ու զարգացրեց բարի համբավ վայելող կիսաֆաբրիկատների արտադրությունը:

Լուսինե-Բարաթյան

 

Արտադրանքն իր առատ տեսականու եւ համային առանձնահատկություններով հայտնի է բոլոր լոռեցիներին, ավանդական իշլի քյուֆթան, վրացական թարմ եւ սառեցված խինկալին, տարբեր միջուկներով պելեմենիները ինչպես նաեւ թփով եւ կաղամբով դոլման սիրված ճաշատեսակ են տեղաբնակների համար:

 

 

1519581365662unnamed (2)

22519810_809287462576301_4488382013681397696_o (1)

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *