ԿԱՐԵՎՈՐ
Search
DSCN4552

Երբ աշխատանքդ կատարում ես սիրով ու պատասխանատվությամբ. Բժիշկ –ուրոլոգ Գեւորգ Գրիգորյան

Հարցազրույց բժիշկ-ուրոլոգ Գեւորգ Գեւորգյանի հետ.

Կրթություն

2008 -2011 ԵՊԲՀ,  Ուրոլոգիայի ամբիոնի կլինիկական օրդինատոր

2002 – 2008 ԵՊԲՀ,  ընդհանուր բուժական ֆակուլտետի ուսանող

1992 – 2002  Ալեքսանդր Բլոկի անվ. N122 միջն. դպր.բժշկական պրակտիկա

2006 – 2008 “Բժշկական պալատ” ՀԿ, ծրագրերի ղեկավար

2006 – 2007 “Էրեբունի” ԲԿ, ընդհանուր վիրաբուժության բաժանմունք, բժշկի օգնական

2005 – 2006 “Էրեբունի” ԲԿ, անհետաձգելի օգնության բաժանմունք, բժշկի օգնական

2004 – 2005 “Էրեբունի” ԲԿ, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք, բժշկի օգնական

Աշխատանքային փորձ

09.04.2015 – ներկա “Medline” բժշկական կենտրոն, ուրոլոգ

09.04.2015 – 01.08.2016 “Elit Med” բժշկական կենտրոն, ուրոլոգ

09.12.2014 – 07.04.2015 “Հերացի” թիվ 1 համալսարանական պոլիկլինիկա, ուրոլոգ

01.09.2014 – 01.04.2015 “CMS” ԲԿ, ուրոլոգ-կոնսուլտանտ

01.08.2014 – ներկա “Med Elle” ԲԿ, ուրոլոգ-կոնսուլտանտ

01.03.2012 – 01.09.2014 “Վ. Ավագյանի անվ. ԲԿ”, ուրոլոգ

01.10.2011 – 01.12.2013 “Վիտրոմեդ” ԲԿ, ուրոլոգ

01.03.2010 – 01.10.2010 “Santé” բժիշկ

-Կցանկանայի անդրադառնալ Ձեր մասնագիտական գործունեությանը: Բժիշկ դառնալու ո՞ր հատկանիշներն են հատկապես Ձեզ ուղղորդել այսքան երիտասարդ լինելով հանդերձ մասնագատական մեծ փորձ կուտակել:

– Հայաստանում առկա է հիանալի բժշկագիտական դպրոց, որտեղ սերնդից սերունդ փոխանցվում են մասնագիտական հմտությունները և ինձ հաջողվել է ունենալ հիանալի ուսուցիչ: Բացի այդ, ներկայում շատ հասանելի են մասնագիտական գրականության պաշարները եւ արտասահմանյան վերապատրաստումները: Բժիշկ դառնալու անհրաժեշտ գործոններից են նախ եւ առաջ սերը մասնագիտության հանդեպ, պատասխանատվության զգացումը եւ աշխատասիրությունը: Ցանկալի հատկանիշ է նաև նախաձեռնողական լինելը:

DSCN4555

Սովորաբար, ի՞նչն է Ձեզ խրախուսում աշխատանքում, համարու՞մ եք Ձեզ գնահատված մասնագետ, խոսքը պարգեւատրումների, պատվոգրերի, շնորհակալագրերի մասին է:

– Առաջին հերթին դա հիվանդի շնորհակալ հայացքն է, որը վեր է ցանկացած տեսակի պարգեւներից: Նաև հաճելի է այն երեւույթը, երբ որևէ մրցույթի հաղթող է ճանաչվում գիտական հոդված կամ վիրահատության տեսանյութ: Վերջերս  ԱԺ նախագահի կողմից պարգեւատրվեցի շնորհակալագրով, ինչը ենթադրում է մեծ պատասխանատվություն եւ պարտավորեցնում է առավել եռանդով կատարել թե՛ մասնագիտական, թե՛ հասարակական աշխատանքս:

16780289_10208680987489925_909460753_n

Սովորաբար, բժշկությունն էլ այն ոլորտներից է, որն անընդհատ առաջընթաց է ապրում, ի հայտ են գալիս բուժական նոր արդի մեթոդներ եւ գերժամանակակից տեխնոլոգիաներ:

-Ինչքանո՞վ է ստացվում եւ աշխատել եւ զուգահեռաբար հետամուտ լինել նոր գիտելիքների ձեռքբերմանն եւ կատարելագործմանը:

– Դա ստացվում է ինքնաբերաբար, քանի որ երբ հետաքրքրված ես քո մասնագիտությամբ, հետևում ես համաշխարհային նորություններին և ձգտում ներդնել այդ ամենը սեփական երկրում: Այսօր համաշխարհային նորարարություններին հետեւլը դարձել է բժշկի առօրյա գործունեության անբաժան մաս, քանի որ այլ կերպ հնարավոր չէ ապահովել որակյալ օգնություն պացիենտներին:

16473416_10208628171809566_3120583596563355744_n

-Քանի որ մեր երկիրը սպեցիֆիկ է միզաքարային հիվանդությունների առումով եւ այն կարելի է համարել ամանահաճախակի հանդիպող հիվանդություններից մեկը, ուստի կցանկանայի հարցնել, թե որոնք են ուրոլոգիայում ամենատարածված խնդիրերը եւ Ձեզ որպես մասնագետ ինչքանո՞վ է հաջողվում այդ խնդիրները որոշակիորեն լուծել եւ մարդկանց առողջացնել:

-Ինձ, որպես մասնագետ, հաջողվում է լուծում տալ ցանկացած ուրոլոգիական խնդրի, որով դիմում են: Ինչ վերաբերում է հիվանդությունների տարածվածությանը, ապա կախված սեռից եւ տարիքից՝ դրանք տարբեր են:

Օրինակ՝ երիտասարդ կանանց մոտ, ըստ իմ կողմից արված ախտորոշումների, գերակշռում են վերին և ստորին միզուղիների ինֆեկցիաները, ավելի տարեց կանանց շրջանում՝ կոնքի օրգանների իջեցումը, միզապարկի կամ երիկամի նորագոյացությունը, երիտասարդ տղամարդկանց մոտ՝ սերմի որակի խանգարումները, ավելի տարեց տղամարդկանց շրջանում՝ շագանակագեղձի բարորակ գերաճը, շագանակագեղձի, միզապարկի, երիկամի քաղցկեղային հիվանդությունները:

– Հիվանդ – բժիշկ փոխհարաբերություններում ամենակարեւոր գործոնը պացինետի մոտ վստահության առկայությունն է: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում պահպանել այդ վստահությունը, ինչը թերեւս դյուրին չէ:

– Ասեմ, որ ես բժշկին չվստահելու պատճառ չեմ տեսնում: Ցանկացած բժիշկ ձգտում է օգնել մարդուն՝ ազատվել իրեն անհանգստացնող խնդրից: Ես եբբեք չեմ զգացել անվստահության մթնոլորտ իմ և իմ պացիենտի միջև և որևէ արտառոց կամ հատուկ հնարք չեմ կիրառել, որպիսզի վայելեմ վստահություն կամ արժանանամ դրան: Ինձ թվում է, որ բուժաշխատողի նկատմամբ անվստահությունը, դա ժողովրդական խոսակցությունների եզրահանգումներ են, որոնք հիմք չունեն:  

16754389_10208680987569927_117056699_n

-Բժշկի մասնագիտության մեջ բացի պրոֆեսիոնալիզմից եւ թեորապես պատրաստված լինելուց, մարդկային ո՞ր հատկանիշներն եք կարեւորում:

– Այսօր հաջողության հասած մասնագետի համար, ձեր թվարկածը շատ քիչ է: Անհրաժեշտ է, որպեսզի բժիշկը ունենա հանրության հետ շփման ունակություւներ, ներկայանալի լինի տեղական և արտասահմանյան գիտաժողովներին իր զեկույցներով, լինի նախաձեռնող, պատասխանատու, տիրապետի առողջապահության ոլորտում առկա օրենքներին, իրականացնի հանրօգուտ ծրագրեր: Այս պարագայում շատ կարեւոր են ԶԼՄ-ների թիրախային գործունեությունը եւ բժշկի աշխատանքի ճիշտ լուսաբանումը:

-Փետրվարի 11 -ը միջազգայնորեն հռչակվել է հիվանդի օր. Դուք օրվա որքա՞ն մասն եք նվիրում հիվանդների եւ որդյո՞ք այն մասնագետներից եք, ում բջջային հեռախոսը նույնիսկ աշխատաժամից դուրս միշտ սպասարկում է հիվանդներին:

– Ոչ միայն ես, այլ նաև համաշխարհային առողջապահությունն է մեծ դեր հատկացնում հիվանդներին: Իմ օրվա մեծ մասն է անցնում հիվանդանոցում՝ հիվանդների կողքին: Իմ աշխատանքային բջջային հեռախոսը միշտ հասանելի է հիվանդների համար, սակայն աշխատանքային ժամից դուրս այն հիմնականում լինում է իմ օգնականի մոտ, քանի որ շատ դեպքերում լինում են անիմաստ զանգեր և անիմաստ հարցեր, որոնց ես հեռախոսով չեմ պատասխանում:

16779782_10208680995170117_120901293_n

Ես տեղեկացված եմ լինում ինձ զանգահարող բոլոր պացիենտներից և լինում են դեպքեր, երբ անրաժեշտությունից ելնելով կարգադրում եմ նրանց նույնիսկ գիշերը հիվանդանոց գալ, ուր ինքս ել շտապում եմ անկախ ժամից: Այսօր, ոչ միայն իմ, այլև համաշխարհային առողջապահության կուրսն է ուղղված դեպի պացիենտակենտրոն առողջապահություն, սակայն դա ենթադրում է նաև պացիենտի պատասխանատվության ինստիտուտ, որը մեր երկրում բացակայում է: Բայց սա այլ խնդիր է:

– Որքանով տեղյակ եմ, բացի վիրաբույժի պրակտիկ գործունեությունից, ակտիվորեն ներգրավված եք նաեւ հասարակական աշխատանքներում եւ Ձեր նախաձեռնությամբ հիմնել եք երիտասարդ բժիշկների ասոցիացիա: Ինչո՞վ է այն զբաղվում, ո՞րն է առաքելությունը:

Այո, բացի պրակտիկ վիրաբույժի գործունեությունից, ես հանդիսանում եմ Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահը: Կազմակերպության առաքելությունն էր ստեղծել հարթակ, որի ներքո կհամախմբվեն առողջապահության ոլորտի առաջատար մասնագետները և իրենց պրակտիկ, կրթական և կազմակերպչական գործունեությամբ կաջակցեն մեր երկրում առողջապահության ոլորտի զարգացման գործընթացին: Մինչ այսօր դա հաջողությամբ ստացվում է:

16754239_10208680987689930_268450660_n

Մեր կազմակերպությունը, ի դեմս անդամների, ընդգրկված է ՀՀ առողջապահության,  տարածքային կառավարման գերատեսչությունների նախարարներին կից հասարակական խորհուրդներում, ինչպես նաև Սննդի անվտանգության պետական տեսչության ղեկավարին կից հասարակական խորհրդում: Այս երեք տարիների ընթացքում ստեղծել ենք բազմաթիվ միջազգային կապեր այլ երկրների բժշկական կազմակերպությունների հետ և ամրագրել դրանք համագործակցության և փոխըմբռման հուշագրերով:

16864517_10208753795950091_4347940923122111346_n

Մեր կազմակերպությունը հիմնվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-ին և մինչ այսօր լայնածավալ գործունեություն է իրականացնում: Շատ երիտասարդ մասնագետներ երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի շնորհիվ հանդես եկան իրենց առաջին ելույթներով առողջապահության գործիչների լայն շրջանակների մոտ,  ինչւ մինչև կազմակերպության հիմնադրումը քիչ հավանական էր:

16736620_10208680987529926_1122146775_n

-Դուք մշտապես Ձեր կոլեգաների կողքին եք, ավելին, նաեւ ակտիվորեն ներգրավված եք բժշկի ոտնհարված իրավունքների վերականգնման եւ շահերի պաշտպանության խնդիրներում, մինչդեռ բժշկական սխալներից աշխարհում ոչ մի բժիշկ ապահովագրված չէ: Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումն այս խնդրին:

– <<Բժշկակամ սխալ>> եզրույթ գոյություն չունի համաշխարհային իրավաբանական պրակտիկայում: <<Ոչ պատշաճ գործելագարգը>> կամ <<անփութությունը>> ներկայացվում է, որպես <<բժշկական սխալ>>: Նման հարցի մասին խոսելիս պետք է բազմաթիվ գործոններ հաշվի առնել: Մեր հասարակության մեջ տարածված է կարծիք, որ եթե իրենց համար ցանկալի ելքով չի վերջանում բուժման գործընթացը, ապա մեղավորը բժիշկն է: Դա այդպես չէ:

Հասարակության մեջ առաջին հերթին պետք է սերմանել սեփական առողջության վերաբերյալ պատասխանատվություն կրելու եւ ժամանակին բժշկի դիմելու գաղափարը, հենց բժշկի դիմելու անհրաժեշտությունը, ոչ թե բուսաբույժների, հոմեոպաթների և <<սնղչիների>> կամ <<հեքիմների>> մոտ այցելելը: Շատ դեպքերում հիվանդները արդեն իսկ դիմում են հիվանդանոց բարձիթողի վիճակից հետո եւ պահանջում բժշկից հրաշքներ գործել, ինչը ոչ միշտ է իրագործելի դառնում:

Շատ հարցերում տեղեկատվական դաշտի օգնությունն է անհրաժեշտ պացիենտներին տեղեկատվություն հասցնելու հարցում, սակայն մեր երկրում չկան կամ շատ քիչ են առողջապահական ոլորտում մասնագիտացած լրագրողները: Այսինքն՝ ոլորտում անելիքները բավական շատ են:

 Բժիշկ-Ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանի մոտ հերթագրվելու համար զանգահարել՝

+37491415001,    +37443415001

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *