DSCN4944

Երբ աշխատանքը դառնում է կենսակերպ. 30 տարի առողջապահության ոլորտում.

Դեռեւս 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարիներին, երբ երկիրը ուներ կարիք բժշկական շտապօգնության ամբողջական սպասարկման, որպես բազմապրոֆիլ մանկական բժշկական հաստատություն ընտրվեց Երևանի մանկական շտապօգնության հիվանդանոցը, որը վերանվանվեց «Սուրբ Աստվածամայր>>:

DSCN4951

Այն այսօր հանդիսանում է ՀՀ խոշորագույն բժշկական կազմակերպություններից մեկը, որն ապահովելում է բարձորակ բժշկական ծառայություններ Երևան քաղաքի և մարզերի բնակչությանը: Կենտրոնը հիմնվել է 2004թ-ին (ղեկավարն է ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ,Երևան քաղաքի գլխավոր մանկական վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը) Հայաստանի առողջապահության համակարգի բարելավման ծրագրի շրջանակներում, որի նպատակն էր բարձրացնել բժշկական ծառայության հասանելիությունը բնակչության շրջանում:

«Սուրբ Աստվածամայր>>-ում բուժաշխատակիցների պրոֆեսիոնալիզմն ու մասնագիտական հմտությունները առանձնահատուկ հնարավորություն է ստեղծում որակյալ խնամք ցուցաբերելու և ծագած բժշկական խնդիրները հաջողությամբ հաղթահարելու գործում: Առողջապահության ոլորտի նվիրյալներից Գայանե Հովհաննիսյանն այն փորձառու եւ վաստակաշատ բուժաշխատակիցներից է, ով տարիներ ի վեր իր սրտացավությամբ ու հոգատարությամբ ընդունել ու ապաքինված տուն է ճանապարհել բազմաթիվ հիվանդների: Շուրջ երեք տասնամյակ բուժաշխատակցի գործունեությունն այսօր լոկ աշխատանք չէ, այն վաղուց դարձել է կենսակերպ:

DSCN4948

Տիկին Գայանեն «Սուրբ Աստվածամայր>> ԲԿ-ի վերակագնողական եւ ֆիզոոթերապիայի բաժանմունքի ավագ բուժքույրն է:

-Տիկին Գայանե շուրջ 30 տարի առողջապահության ոլորտում եք եւ տարիներ ի վեր առանձնակի նվիրվածությամբ եք մոտեցել Ձեր մասնագիտական պարտականությանը. Ո՞ր հատկանիշներ են հատկապես Ձեզ ուղղորդել՝ որ սիրեք բուժաշխատակցի գործը:

-Այո, իսկապես սիրում եմ իմ աշխատանքը եւ կարծում եմ, որ ամենակարեւոր հատկանիշը բուժքրոջ համար մարդասերն լինելն է: Բուժաշխատակցի մասնագիտությունը, որն ավելի շատ կոչում է, ինքնին բարդ գործ է, որին նախ եւ առաջ պետք է հոգեպես պատրաստ լինես, պատրաստակամ լինես բոլոր հիվանդներին բարեհամբյուր ընդունելու, կիսելու նրանց հետ իրենց ցավը, խնդիրները, ու այդ ամենն անես առանց տրտնջալու: Ես իմ գործը կատարում եմ առանձնակի սիրով ու պատասխանատվությամբ:

Ցանկացած հիվանդ զգում է եւ դրական լիցքեր է ստանում, երբ իր հանդեպ հոգատար վերաբեմունք է ցուցաբերվում: Բավական մեծ ոգեւորություն եմ ապրում, երբ հիվանդը բաժանմունքը լքում է լիարժեք ապաքինված, գոհունակ ժպիտով ու երախտագիտութամբ: Շատ շնորհակալագրեր ենք ստանում նրանցից մեր սիրալիր վերաբերմունքի դիմաց:

DSCN4949

-Ինչքանո՞վ է հեշտ աշխատանքը պացիենտների հետ, արդյոք հանրությունն այսօր ունի՞ բժշկին դիմելու կուլտուրա:

-Կարող եմ ասել, որ այդքան էլ հեշտ չէ հիվանդներ հետ աշխատելը, սակայն մենք կարողանում ենք մեր վերաբերմունքով, ուշադրությամբ եւ համբերատարությամբ կատարել մեր առաքելությունը: Բժշկին դիմելու նրանց ինքնագիտակցությունը այդքան էլ բարձր չէ դեռեւս, բայց մենք փորձում ենք նպաստել այդ մշակույթի զարգացմանը:

Նախորդ տարեվերջին վերաբացվեց Ֆիզիոթերապևտիկ բաժանմունքի վերանորոգված և վերակահավորված ռեաբիլիտացիայի կաբինետը, ի՞նչ նոր ձեռքբերումներ ունեցավ բաժանմունքը:

– Նախ նշեմ, որ բաժանմունքում կատարվում է երեխաների և մեծահասակ հիվանդների վերականգնողական բուժում, նյարդաբանական, նյարդավիրաբուժական և օրթոպետիկ հիվանդությունների լավացման փուլում: Կիրառվում են ժամանակակից վերականգնողական և կինեզիոթերապիայի տարբեր մեթոդներ, իրականացվում են բուժական մերսումներ, տաքացուցիչ պարաֆինոթերապիա, էլեկտրալուսաբուժություն, ունենք առանձին էլետրաբուժության կաբինետ: Բաժանմունքը նոր ձեռքբերումներ ունեցավ, այժմ այն լիովին կահավորվել է, հագեցվել է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով ու պարագաներով: Ինքս տիրապետում եմ նաեւ էլեկտրաբուժությանը, որն արդի մեթոդ է տարբեր առողջական խնդիրների բուժման հարցում:

DSCN4950

Կմանրամասնե՞ք, որն է էլեկտրաբուժության արդյունավետությունը եւ ի՞նչ հիվանդություններ կարելի է այս մեթոդով բուժել:

– Էլեկտրոթերապիան բուժական նպատակներով էլեկտրաէներգիայի տարբեր տեսակների կիրառումն է: Հիմնված է էլեկտրաէներգիայի առանձին տեսակների առանձնահատկությունների վրա, որոնց թերապևտիկ չափաբաժնի ներգործության արդյունքում կարող է փոխվել օրգանների և համակարգերի ֆունկցիոնալ վիճակը: Էլեկտրաբուժության տարբեր տեսակները կարգավորում են նյարդային համակարգի, նյութափոխանակության, էնդոկրին օրգանների, արյան և ավշային շրջանառության գործունեությունը: Նշեմ, որ էլեկտրաբուժության դեպքում կիրառում են տարբեր տեսակի էլեկտրական հոսանքներ և մագնիսական դաշտ իսկ լուսաբուժություն, հիմնական գործոնը բնական կամ արհետական լույսն է:

-Իսկ հիմնականում ովքե՞ր են վերակագնողական եւ ֆիզոոթերապիայի բաժանմունքի պացիենտները, ի՞նչ խնդիրներով են սովորաբար դիմում:

-Այցելում են հիմնականում հետվիրահատական շրջանում ի հայտ եկած վնասվածքային բարդությունների, շատ հաճախ նաեւ օստեոխոնդրոզի դեպքում, ստանցիոնար բուժման ենթակա երեխաներն էլ են բաժանմունքից օգտվում: Բոլոր թերապիաները նշանակվում են բուժող բժիշկի համապատասխան ցուցումների առկայության դեպքում (անհրաժեշտության դեպքում համաձայնեցվում է բժիշկ/խորհրդատուի հետ): Հաշվի են առնվում բուժման տևողությունը, հիմնական հիվանդությունը, ուղեկցվող պաթոլոգիան, հակացուցումները: Բուժումը նշանակելիս հաշվի է առնվում թերապիաների համատեղելիությունը:

Բաժանմունքի բոլոր աշխատակիցները վերապատրաստվել են «Պրոջեքթ-Հոուփ» ամերիկյան մանկաբուժական վերականգնողական թրենինգ ծրագրի շրջանակներում: Ո՞րն էր ծրագրի արդյունավետությունը:

-Քանի որ բժշկությունն աշխարհում զարգանում է, ներդրվում են նոր տեխնոլոգիաներ, ուստի առկա մարտահրավերներին պետք է արձագանքենք՝ կատարելագործելով մեր մասնագիտական հմտությունները: Ցանկացած բուժաշխատող պետք է նվազագույնը 5 տարին մեկ անգամ պարտադիր վերապատրաստվի: Գիտելիքների ու կարարողությունների կատարելագործումը մեզ համար այն կարեւոր գործոնն է, որի շնորհիվ կարողանում ենք ամբողջական և արհեստավարժ, ճկուն ու անվտանգ կազմակերպել բուժօգնությունը:

Թույլ տվեք ավելացնել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը նշում է 35-ամյակը: Հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը 32 տարի այստեղ է աշխատում: Նա այն բացառիկ ղեկավարներից է, ով բացի լավ բժիշկ լինելուց նախ եւ առաջ լավ մարդ է, անձ ով իր աշխատանքի նվիրյալն է՝ մեծ մարդասեր եւ վայելում է ոչ միայն բուժանձնակազմի այլ ողջ հասարակության հարգանքը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *