Երբ հեռավորությունը խնդիր չէ.

21 տարի առաջ, երբ Ադելաիդա Ամիրխանյանի որդիները որոշեցին սուրհանդակային ծառայություններ և բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություն հիմնել, չէր կարծում, թե ինքն է դառնալու այդ գործի ղեկավարն ու կազմակերպիչը: Համալսարանական կրթություն ստացած որդիները(ընդ որում, մեկը Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի շրջանավարտ է) հետագայում այլ աշխատանքի անցան, և նրանց գաղափարները կյանքի կոչելու պատասխանատվությունը մայրը ստանձնեց:
1997 թվականին ընկերությունը հիմնադրվեց որպես « Արմենիա Էքսպրես, սակայն հետագայում վերանվանվեց «Մեյլ-էքսպրես: Դրանից, սակայն, բովանդակությունը չփոխվեց: Պարզապես տարիների ընթացքում ընդլայնվեցգործունեության շրջանակը:
«Սկսեցինք փոքր քայլերից,- պատմում է տիկին Ադելաիդան:-Սկզբում երկուսով էինք, իսկ այսօր աշխատակիցների թիվը մեկ տասնյակի է հասնում: Մեր հիմնական գործառույթը Հայաստանից նամակներ, ծանրոցներ, բեռներ տեղափոխելն է այլ երկրներ կամ հակառակը, և այդ գործունեության համար պետության կողմից տրված հավաստագիր ունենք: Հիմնական սկզբունքը մաքուր ու ազնիվ աշխատանքն է, ինչը թույլ է տալիս հարկային դաշտում խնդիրներ չունենալ: Ծառայություններ ենք մատուցում և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձանցե:
Այս ոլորտում աշխատանքի արդյունավետության ցուցանիշ է համարվում բեռը ժամանակին և անվնաս տեղ հասցնելը, ինչպես նաև ծառայության մատչելիությունը: Իրենց պարագայում,պայմանավորված երկրի հեռավորությամբ, բեռնափոխադրման ժամանակը 5-6 աշխատանքային օրից ավելի չի տևում: Շաբաթվա ընթացքում 2-4 անգամ են փոխադրում կատարում, այդքան էլ ստանում են: Ինչ վերաբերում է մատչելիությանը, այդ մասին խոսում է գործունեության աշխարհագրությունը՝աշխարհի 230 երկրի հետ են աշխատում: Դրանց մի մասը մշտական հասցեատերեր են, մի քանիսն էլ այնպիսի երկրներ են, որ թվում է՝ հազիվ թե որևէ մեկը նման երկրի հետ ինչ-որ կապ ունենա: Բայց արի ու տես, որ ունի: Հազվադեպ, բայց ունի: Զարմանում են, բայց և վարժվել են նման անակնկալների:
Ընկերության տնօրենը վստահեցնում է, որ շահառուների պակաս չունեն: Այստեղ մեծ դեր է խաղում ինչպես ճիշտ գովազդը, այնպես էլ մատուցվողծառայությանորակը. «Մեկ անգամ մեզ հետ գործ ունեցած մարդը կամ կազմակերպությունը ցանկանում է հաջորդ անգամ կրկին մեր ծառայությունից օգտվելե:
Բնականաբար, «Մեյլ-էքսպրեսնե էլ է խնդիրներ ունենում. այս գործում հնարավոր չէ ամեն ինչ սեփական վերահսկողության տակ պահել, քանի որ գործ ունեն այդքան մեծ թվով երկրների հետ: Լինում են նաև անկանխատեսելի իրավիճակներ, ինչպիսին, օրինակ, վատ եղանակն է: Սակայն նման խնդիրներն այնքան չնչին են այն գործի կարևորության հանդեպ, որին այսքան տարի ծառայում է ընկերությունը: Ադելաիդա Ամիրխանյանը համոզված է, որ նաև իրե՛նց գործունեության շնորհիվ է աշխարհն այդքան փոքրացել, հազարավոր կիլոմետրերը դարձել են հեշտ անցանելի: Իսկ նախկինում ձիով կամ ոտքով աշխարհը չափող սուրհանդակը հաստատ կերազեր ընդամենըմի քան ժամում փաստաթուղթը կամ որևէ այլ կարևոր իր տեղ հասցնող ինքնաթիռի մասին:
Ընկերությունում ևս մի կարևոր սկզբունք կա. այստեղ չեն սիրում խոսել ծրագրերի մասին: Փոխարենը գործն են կարևորում, գործ, ինչի շնորհիվ ձևավորվում է ընկերության վարկանիշը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *