ս

Երգիծաբանի անչափ տպավորիչ ու հուզիչ նամակը՝ կնոջ մահից հետո

Ջորջ Կարլինը 70-80-ականների մեծն երգիծաբաններից է, ով չէր վախենում մարդկանց ճշմարտությունն ասել։ Երբ մահացավ Ջորջի կինը, նա գրեց ցնցող մի հոդված, որը թույլ է տալիս սառը դատել մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Wnews.am-ը ներկայացնում է անչափ հուզիչ եւ տպավորիչ նամակը. «Մերօրյա պարադոքսն այն է, որ մենք ունենք բարձր կառույցներ, սակայն ցածր դիմացկունություն, լայն մագիստրալներ, բայց նեղ հայացքներ։ Շատ ժամանակ ենք ծախսում, սակայն քիչն ունենք, գնում ենք շատ, ուրախանում քիչ։ Ունենք մեծ տներ, փոքր ընտանիք, լավագույն հարմարությունները, սակայն քիչ ժամանակ։ Ունենք լավ կրթություն, քիչ դատողություն, լավ գիտելիքներ, բայց վատ ենք գնահատում իրավիճակը, ունենք շատ փորձարկումներ, սակայն շատ խնդիրներ, լավ բժշկություն, սակայն վատ առողջություն։ Շատ ենք խմում, ծխում, անհոգորեն շատ ծախսում, ուշ պառկում քնելու, զարթնում ենք հոգնած, քիչ ընթերցում, շատ հեռուստացույց ենք դիտում եւ հազվադեպ ենք աղոթում։ Ընդարձակել ենք մեր պնդումները, սակայն կրճատել արժեքները։

Խոսում ենք շատ, սիրում՝ հազվադեպ, ատում՝ հաճախ։ Գիտենք ինչպես գոյատեւել, սակայն չգիտենք, ինչպես ապրել։ Ավելացնում ենք մարդկային կյանքի տարիքը, սակայն չենք ավելացնում կյանքը տարիքին։ Հասել ենք լուսնին եւ վերադարձել, սակայն դժվարությամբ ենք փողոցն անցնում եւ դժվարությամբ ծանոթանում նոր հարեւանի հետ։ Գրավում ենք տիեզերական տարածությունները, բայց ոչ հոգեւոր։ Անում ենք մեծ, բայց ոչ լավ գործեր։ Մաքրում ենք օդը, սակայն աղտոտում հոգին։ Գրում ենք շատ, իմանում քիչ։ Ծրագրում ենք շատ, սակայն հասնում քչի։ Սովորել ենք շտապել, սակայն չսպասել։ Ստեղծում ենք նոր համակարգիչներ, որոնք շատ ինֆորմացիա են պահպանում, սակայն քիչ ենք շփվում։

Շարունակությունը՝http://wnews.am/2016/02/12/kyanqytank/

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *