Երեխայի ճիշտ զարգացման հիմքը դրվում է հենց մանկապարտեզում. <<Մեղուներ>> մանկապարտեզ ակումբ

Մանկապարտեզի դերը մանկան սոցիալականացման գործում շատ կարեւոր է: Երեխան մուտք է գործում նոր միջավայր, նոր աշխարհ` նոր կանոններով, նոր առօրյայով: Այն մի վայր է, որը երեխային բերում է ինքնաճանաչման՝ զարգացնում նրա հետաքրքրություններն ու ազատությունը: Ուստի կարեւոր է ճիշտ ընտրել, թե ինչպիսի՞ միջավայրում է երեխան ձեւավորելու իր ունակություններնն եւ երեւակայությունը: Մանկապարտեզն այն վայր է, ուր զարկ է տրվում երեխայի մտավոր ուժերի զարգացմանն ու կառուցվում նրա սոցիալական կերպարը:

36077_2

36077_3

<<Մեղուներ>> մանկապարտեզ ակումբը մեկն է այն նախակրթարաններից, ուր յուրաքանչյուր երեխայի հանդեպ առանձնակի ջեմությունն ու վերաբերմունքը օգնում են մանկանը հեշտ ինտեգրվել նոր միջավայրին, հետաքրքիր ու հագեցած ծրագրով կազմակերպել երեխայի առօրյան: Առավել մանրամասների շուրջ զրուցում ենք <<Մեղուներ>> մանկապարտեզ ակումբի գործադիր տնօրեն, վաստակաշատ մանկավարժ Ֆլորա Ուդումյանի հետ:

13510805_157304698020364_1872707469882784036_n

-Ինչպիսի՞ն է <<Մեղուների>> նախապատմությունը, ինչպե՞ս մտահաղացավ նախակրթարան  ստեղծելու գաղափարը

-Ի սկզբանե այն գործել է որպես <<Մեղուներ>> մսուր մանկապարտեզ, այնուհետեւ՝ վերանվանվել է նախակրթարանի, որտեղ հաճախում են 1-6 տարեկան երեխաներ:

Մանկապարտեզը ստեղծվել է հիմնադրի ՝ Լիլիթ Շահգելդյանի ընտանիքի կողմից շուրջ 1 տարի առաջ: Ես նախակրթարանը ղեկավարելու պարտականությունը ստանձնել եմ անձամբ նրանից, երբ արդեն 1 ամիս է կենսաթոշակի էի անցել : Ես իմ առջեւ դրեցի խնդիր՝ համաձայնվել ղեկավարել նախակրթարանը միայն այն պարագայում, երբ մանկապարտեզը, որպես այդպիսին, ունենա ինձ համար նախանշված բոլոր նախապայմանները: Խոսքը վերաբերում է մասնավորապես տարածքի ընդարձակությանը, ջրի, ավազե հրապարակի, բնական կանաչապատ ծածկույթի, լողավազանի առկայությանը:

Այժմ վստահաբար կարող եմ ասել, որ երեխաների առօրյան հետաքրքիր, հագեցած ու բազմատեսակ դարձնելու համար մանկապարտեզում ստեղծված են բոլոր նախապայմանները:

36077_6

36077_4

-Ինչու՞ հենց <<մեղուներ>>

-Անվանումը որոշվեց սոց.ցանցերում անցկացված հարցումների արդյունքում. Կարգախոսն է՝ խաղաղ դաստիարակություն եւ կրթություն: Այս բառերը փոխլրացնում են միմյանց՝ կյանքը դարձնելով առողջ եւ ուրախ: Մեր գերնպատակն է ՝ ունենալ կրթված դաստիարակված եւ առողջ սերունդ:

12745938_1106402089410800_7943088969733055527_n

-Ի՞նչ ծրագրով է ընթանում կրթական գործընթացը ավագ խմբերում.

– Աշխատում ենք Կրթության ազգային ինստիտուտի կողմից առաջարկված ծրագրով, որը հաստատվել է ԿԳՆ-ի կողմից: Որեւէ շեղում այդ ծրագրից չի լինում, գուցե ներմուծում ենք նորը, բայց ոչինիչ չենք պակասեցնում:

36077_7

 

-Ի՞նչ մեխանիզմով է կազվում օրվա սննդակարգը, վիտամինների համադրությունը եւ ինչքանո՞վ են հաշվի են առնվում երեխաների նախասիրությունները.

-Կերակրացանկը կազմում եմ ինքս՝ հաշվի առնելով ածխաջրերի, սպիտակուցների եւ ճարպերի ճիշտ համադրությունը, ճաշերի բազմատեսակությունը, երեխայի նախասիրությունները: Եթե կան սննդատեսակներ, որոնք կարեւոր են երեխայի համար, անշուշտ ներառվում է նրա ճաշացանկում: Հաշվի է առնվում, նաեւ, թե որ երեխան ինչ է սիրում ուտել, ինչը՝ ոչ: Նախատեսված է հգանգամյա սնունդ: Նախաճաշից հետո ժամը 11-ին աղանդերի ժամ է, որին պարտադիր է մրգային աղցանի, թարմ բանջարեղենի կամ դրանցով պատրաստված հյութի մատուցումը:

 

14045782_1231889596862048_3900896198992261390_n

13321913_1178613468856328_7786188736334300110_n

36077_8

Ճաշին հաջորդում է ետճաշիկը, այնուհետեւ դարձյալ աղանդերի ժամ է, որի ընթացքում համեղ նոր բաղադրատոմսով պատրաստված քաղցրավենիք է մատուցվում: Աշխատանքյին օրը սկսվում է վաղ առավոտ ժամը 8- ից մինչեւ երեկոյան 19-ը: Ցանկության դեպքում ծնողները կարող են երեխաներին ավելի վաղ տուն տանել:

-Ինչպիսի՞ անհատական վերաբերմունք է ցուցաբերվում երեխայի նկատմամբ եւ ինչպե՞ս է կազմակերպվում նրանց առօրյան:

Մանկապարտեզ ընդունվելուց անմիջապես հետո սկսում ենք ուսումնասիրել երեխային որպես անհատականություն, ծանոթանում ենք նրա ժառանգականությանը, տեղեկատվական թերթիկներ ենք տրամադրում ծնողներին լրացնելու համար: Այս մեխանիզմն օգնում է երեխային ավելի հեշտ ինտեգրել միջավայրին, այս պարագայում ավելի արդյունավետ է դառնում երեխայի հետ աշխատանքը հենց սկզբից: Իսկ առօրյան կազմակերպվում է հետաքրքիր ու հագեցած:

13533366_157305684686932_2035192694614086612_n

13921191_1228512883866386_6178083906340576030_n

13697250_1210051879045820_8107416770681697111_n

-Ինչքանո՞վ է ուշադրություն դարձվում երեխաների խաղին, քանի որ խաղի դերն ու նշանակությունը նախադպրոցականի կյանքում դիտվում է որպես համակողմանի զարգացման, ինքնահաստատման կարեւորագույն միջոց:

-Խաղը հասարակ զբաղմունք չէ կամ դատարկ հաճույք:Երեխաները խաղալով ուրախանում են: Դա անհրաժեշտ է նրանց երջանկության,առողջության և ճիշտ զարգացման համար:Միայն խաղալով են երեխաները սովորում համերաշխ ապրել,զիջել ընկերներին,հոգ տանել միմյանց մասին: Ռեժիմային մի շարք պահեր, առավոտյան մարմնամարզություն, խաղ զվարճալիքներ,զբոսանք,պարապմունքների որոշ տեսակներ անց ենք կացնում մեր ընդարձակ , կանաչապատ,հարմարավետ բակում:

Իսկ մեղվիկների համար տեղծված են հարմարավետ պայմաններ, ընդարձակ խմբասենյակներ,ընդարձակ խաղահրապարակներ: Առավոտից երեկո երեխաները հիմնականում բակում են բացառությամբ կիզիչ արեւին եւ ցրտին: Մեր երեխաները կոփվում են բնության գրկում, իրականացնում ամառային կոփիչ մարմնամարզություն, ինչը նպաստում է նրանց հիվանդացության նվազեցմանը:

13921191_1228512883866386_6178083906340576030_n

14355173_1265127833538224_7134213184576209002_n

– Այս պարագայում ինչքանո՞վ Էք կարեւորում ծնող եւ դաստիարակի միջեւ կապը , ինչքանո՞վ է ստացվում միմյանց միջեւ համագործակցությունը:

-Մենք շատ ակտիվ աշխատում ենք ծնողների հետ, քանի որ երեխան շատ բան է սովորում ընտանիքից, թե դրական, թե բացասական: Ծնողները պետք է մեզ հետ հավասար քայլեն եւ մեր առջեւ դրված պահանջներին համահունչ նրանց հետ վարվեն նաեւ տանը, այլ ոչ թե լինեն հակառակ դաշտում, այս հանգամանքը ի շահ երեխայի է ծառայելու հետագայում: Արդեն կարողացել ենք հասնել վստահության շեմին: Ծնողները՝ լինելով հետաքրքրասեր անընդհատ մեր աշխատակիցների հետ հաղորդակցության մեջ են: Ցանկացած պահի նրանք զանգահարում եւ հարցնում են ինչպես է իրենց բալիկը:

Մեր դաստիարակները համբերատարությամբ ցանկացած պահի պատրաստ են ինֆորմացնել նրանց: Սակայն կարող եմ վստահեցնել, որ այժմ արդեն անիմաստ զանգահարություններ չեն լինում, ծնողներն արդեն հանգիստ հեռանում են, վստահ լինելով, որ իրենց բալիկը ոչ միայն ապահով ձեռքերում է, այլեւ հետաքրքիր ու հագեցված է կազմակերպում իր առօրյան:

14440630_1268515823199425_5484335081313580756_n

14354911_1264335123617495_1223305979754657943_n

-Սովորաբար, մանուկների աշխարհընկալումը ձեւավորվում եւ դաստիարակության հիմքը դրվում է հենց մանկապարտեզում: Ո՞ր գործոնների վրա եք դնում շեշտադրումը երեխաներին կրթելու եւ դաստիարակելու հարցում:

-Բոլոր գործոններն էլ մեզ համար կարեւոր են, թե երեխայի դաստիարակությունը, թե առողջ սնունդը, թե ֆիզիկականն կոփվածությունը, թե զարգացվածությունը եւ թե խաղաղ առօրյան եւ թե լավ սովորությների ձեւավորումը: Շեշտը դնում ենք դաստիարակների կրթական եւ մասնագիտական պատրաստվածության վրա: Նրանք նախապես մի քանի ամիս պրակտիկա են անցնում, որից հետո նոր որոշվում է՝ կարող ենք նրանց հետ արդյունավետ աշխատել, թե ոչ: Բոլոր դաստիարակները ընտրված են հստակ սահմանված չափանիշներով: Այս հարցում առանձնակի բծախնդրություն ենք ցուցաբերում:

14502808_1268515456532795_1547303622880386157_n

13537654_157305428020291_4396793469068880436_n

-Դաստիարակն այն մարդն է ում, հետ երեխան իր առօրյայի մեծ մասն է կիսում: Ո՞ր հատկանիշներն եք կարեւորում նրան ընտրելու հարցում:

-Բացի մասնագիտական կրթությունից, դաստիարակը պետք է լինի չափազանց համբերատար եւ հոգատար: Սիրել նշանակում է եւ հոգատարություն, պատասխանատվություն եւ ուշադրություն: Ստեղծվել է առողջ կոլեկտիվ, փոքրիկ մի ընտանիք, որի համար ես առանձնակի ջանք եմ ներդրել:

Նշենք, որ մանկապարտեզում շատ մեծ տեղ է հատկացվում նաեւ սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը: Ծնողների համար, որեւէ փակ տարածք չկա: Խոհանցում կերակրատեսակների պատրաստումն ու պահպանումը թափանցիկ են եւ ցանկության դեպքում ծնողը կարող է հետեւել ուտելիքի պատրաստման ողջ գործընթացին: Մաքրության պահպանման համար, աշխատում ենք նվազագույնի հասցնել փափուկ խաղալիքների առկայությունը: Մենք հնարավորինս նվազեցրել ենք փափուկ գույքի գործածությունը, ինչը միկրոբների գոյացության եւ պահպանման նպաստավոր վայր է:

13466411_1192764744107867_991609782889357426_n

14237523_1253477331369941_7418661510697545836_n

Տարածքն ամբողջությամբ ախտահանվում է: Նշենք նաեւ, որ սեպտեմբերի 1-ից «Օգնություն մայրիկին» ծրագրի շրջանակներում գործում է երեխային տանից մանկապարտեզ և հակառակ ուղղությամբ տեղափոխելու ծառայությունը: Նախակրթարանն արդեն ունի իր սեփական փոխադրամիջոցը՝ բարձրակարգ ավտոմեքենայով, պրոֆեսիոնալ վարորդով եւ ողեկցորդով: Այն ներմուծվել է, որպեսզի եւվս մեկ քայլով թեթեվացնենք ծնողների հոգսը:

-Մսուր մակապարտեզն ընդունում է 1 տարեկան երեխաների: Վերջին տարիներին նկատվում է միտում, մայրերից շատերը դայակի անհատական ծառայությանը դիմելու փոխարեն նախընտրում են մանուկներին մանկապարտեզ տանել: Սա մտածելակերպի՞ փոփոխության , թե՞ նման կառույցների հանդեպ ծնողների վստահության մեծացման արդյունք է:

-Պետական մանկապարտեզում աշխատելու տարիներին սովորաբար դեմ եմ եղել մասնավոր նմանատիպ նախակրթարանների գործունեությանը, քանի որ մանկապարտեզներ բացվում էին, ոլորտի մասին անտեղյակ հիմնադիրների կողմից:

Ես այժմ ինքս եմ կարծում, որ մասնավոր մանկապարտեզների առկայությունը եւս շատ կարեւոր է, ունի իր մի շարք առավելությունները, գուցե եւ դժվարություններըը: Բնականաբար, մսուր մանկապարտեզներ տանելն առավել նախընտրելի է, քան միայն մեկ դայակի հսկողության ներքո թողնելը, քանի որ երեխան հաղորդակցվում է, ավելի հեշտ ինտեգրվում հասակակիցների հետ: Սակայն ունենք նաեւ ծառայություն,երբ ծնողի ցանկությամբ երեխային միայն մեկ դայակ է խնամում:

13886270_1226012764116398_3277802881157966753_n

Նման վայրերը շատ կարեւոր են երեխայի շփման, զարգացման, դաստիարակության տեսանկյունից: Նախկինում գուցե վստահության խնդիր կար, ծնողի համար դժվար էր այդ փոքր տարիքի երեխային մանկապարտեզի դաստիարակների հսկողությամբ թողնելը, սակայն այժմ կարող եմ վստահաբար ասել, որ մեր մանկապարտեզ ակումբի նկատմամբ վստահությունն օրեցօր աճում է եւ հաճախակի ենք նրանց կողմից մեծ գնահատանքի արժանանում:

Նորք, 13-րդ փողոց, 33 տուն (Նորք-Մարաշ վարչ. շրջան)

Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր (08:00-19:00)   +374-43-202023 (բջջ.) , +374-11-202023

 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *