main20170202_18

Երեխաները նվերներ են ուղարկում զինվորներին

Արդեն մի քանի տարի է, ինչ Քաշաթաղի շրջանը համագործակցում է տարածքի զորամասերից մեկի հետ։ Հաճախ են կազմակերպվում մշակութային այցեր այս եւ այլ զորամասեր։ Հայոց պահապան զինվորներին հյուր են լինում նաեւ դպրոցականները, Բերձորի արվեստի դպրոցի սաները, «Բերձոր» ժողգործիքների համույթի երգիչ—երաժիշտները, շրջվարչակազմի աշխատակիցներ։
Նախօրեին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի հետ այցելեցինք Ն զորամաս՝ տանելով աշակերտների նվերները, նամակները (նամակներ կային նաեւ Երեւանի մի քանի դպրոցների աշակերտների կողմից), ինչպես նաեւ 100 հատ քնապարկ, որոնք հատկացրել էր «Հայրենասեր» բարեգործական կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանը։ Զորամասում մեզ դիմավորեց հրամանատարի թիկունքի գծով տեղակալ փոխգնդապետ Իշխան Թովմասյանը։ Հայտնելով շնորհակալություն՝ փոխգնդապետը, ով գրեթե 2 տասնամյակ ծառայում է Արցախի պաշտպանական շրջանների տարբեր զորամասերում, նշեց, որ շատ լավ երեւույթ է, երբ դպրոցականները, նախադպրոցական երեխաները նման նվերներ են ուղարկում զինվորին։ Տեղեկացրեց նաեւ, որ այժմ համեմատաբար հանգիստ է առաջնագծում։

Ժամանակի եւ եղանակային պայմանների պատճառով նվերները հենակետեր չհասցրեցինք, հանձնեցինք պահեստ, որտեղ նորակոչիկ զինվորները մեծ սիրով օգնեցին դատարկել արկղերն ու քնապարկերը։ Ի. Թովմասյանը վստահեցրեց, որ հաջորդ օրը նվերները կլինեն դիրքապահ տղաների մոտ։ Լեյտենանտ Սիրանուշ Սիմոնյանը, ով ընդունեց նվերները, արդեն 10 տարի է՝ այստեղ է ծառայում։ Ասաց՝ նման ապրանքը հատուկ սիրով են ընդունում. զինվորն զգում է, որ թիկունքում հայ երեխաներն են, իրենց մայրերը, քույրերը։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *