Երեւանում կկառուցվի մարզական խոշոր համալիր

«Գազպրոմ Արմենիա» ԲԲԸ-ն պատրաստվում է մոտ 50 մլն դոլար ներդնել մարզական կթության ոլորտում: Մարզական խոշոր համալիրը, որ շուտով կկառուցվի կկարողանա ընդունել մինչեւ երկու հազար այցելուի:
Ուսումնամարզական կենտրոնի հիմնարկեքի արարողությանն այսօր ներկա են գտնվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ «Գազպրոմ Արմենիա» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը: Այժմ ընթանում են կառուցի շինարարական աշխատանքներ, որոնց ավարտից հետո տվյալ տարածքում կկառուցվի նաեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից նախատեսված պուրակը: Ուսումնամարզական համալիրի գործարկումը կապահովի մոտ 250 աշխատատեղ:

Մարզակրթական համալիրը կկառուցվի մայրաքաղաքի Ծարավ աղբյուրի փողոցի հ.55/25 հասցեում եւ կներառի
հանրակրթական դպրոց, մանկապարտեզ, փակ լողավազան, սպորտային դահլիճ, մինի ֆուտբոլի համար նախատեսված հրապարակ: Համալիրը կունենա նաև փակ սառցադաշտ:
Համաձայն ծրագրի՝ ընկերության կողմից նախատեսվող ներդրման չափը նախնական կազմում է 49.3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ»,

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *