0,,12781-13881304,00

Երեք հայուհի արդեն հայտավորվել են Ռուսաստանի օլիմպիական հավաքականների կազմերում

Այս օրերին օգոստոսի 5-21-ը Բրազիլիայի Ռիո Դե ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական 31-րդ խաղերի վերջանական կազմերն են հայտարարվում: Այս պահին հայտնի է, որ Ռուսաստանի օլիմպիական հավաքականների կազմերում արդեն 3 հայուհիներ են հայտավորվել: Նրանց թվում է կանանց թենիսի ՌԴ-ի ազգային հավաքականի անդամ, այսօրվա դրությամբ մենախաղում աշխարհի՝62-րդ , զուգախաղում՝ 25-րդ ռակետ , 1994թ սեպտեմբերի 1-ին Մոսկվայում ծնված հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանն է, ով օլիմպիադայում հանդես է գալու թե՛ մենախաղի և թե՛ զուգախաղի մրցումներում :

13627046_1790172007892996_3132175167095991955_nԶուգախաղում հայ թենիսիստուհուն ընկերակցելու է Սվետլանա Կուզնեցովան: ՌԻՈ-2016-ի կանանց սուսերամարտի ՌԴ-ի օլիմպիական հավաքականի կազմում հայտավորվել է 1993թ դեկտեմբերի 20-ին Երևանում ծնված , այսօր համաշխարհային մեծ ճանաչում ստացած հարահայտ թրամարտուհի Յանա Եգորյանն , ով Ռիոյում ելույթ է ունենալու թե՛ անհատական, և թե՛ թիմային մրցումներում:

Яна Егорян.  Фото  Федерации фехтования России

Яна Егорян.
Фото Федерации фехтования России

Oրերս վերջնական կազմը հայտարարեց նաև կանանց սպորտային մարմնամարզության ՌԴ հավաքականի մարզչական խորհուրդը:Այստեղ էլ օլիմպիական ընտրանու կազմում ընդգրկվել է 1999թ հուլիսի 15-ին Գյումրիում ծնված Սեդա Թութխալյանն ,ով այսօր իրավամբ ՌԴ-ի ուժեղագույն բազմամարտիկ մարմնամարզուհիների շարքում անվերպահորեն լավագույններից մեկն է: Սեդան Ռիոյի օլիմպիադայում պատրաստվում է հանդես գալու թե՛ բազմամարտի ,և թե՛ թիմային մրցումներում:

Պատրաստեց Արամ Ուգուջյանը

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *