1537

Երիտասարդ հայ բռնցքամարտիկը` Ուկրաինայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիկ….

Հոկտեմբերի 5-15-ը Դոհայում ընթացած տղամարդկանց բռնցքամարտի աշխարհի առաջնության 91կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձած հայազգի բռնցքամարտիկ,21-ամյա Գևորգ Մանուկյանը Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի (ՈՒԱԿ-ի) կողմից ճանաչվել է 2015թ հոկտեմբեր ամսվա Ուկրաինայի լավագույն մարզիկ, իսկ նրա անձնական մարզիչ Ալեքսանդր Պոլիշչուկն էլ աշնան երկրորդ ամսվա Ուկրաինայի լավագույն մարզիչ:

Ինչպես տեղեկանում ենք բռնցքամարտի Ուկրաինայի պաշտոնական կայքից՝ fbu.net.ua- ից մարզական հոկտեմբերի արդյունքները ամփոփելուց հետո ՈՒԱԿ-ի փորձագիտական հանձնախումբը բարձր է գնահատել ՈՒկրաինայի բռնցքամատիկների հոկտեմբերին ունեցած ձեռքբերումներն ու հատկապես առանձնահատուկ նշել է Դոհայի աշխարհի առաջնությունում հիանալի նվաճման ՝ բրոնզե մեդալի արժանացած Դմիտրի Զամոտաևի(49կգ) և Գևորգ Մանուկյանի (91կգ) անունները:
Այս երկու մարզիկների մրցելույթների մանրակրկիտ վերլուծությունից և բռնցքամարտի Ուկրաինայի ֆեդերացիայի ու բռնցքմարտի Ուկրիանայի ազգային ընտրանու մարզչական շտաբի հետո մանրամասը քննարկումներից հետո ՈՒԱԿ-ի փորձագիտական հանձնախումբը որոշում է ընդունել հոկտեմբեր ամսվա Ուկրաինայի լավագույն մարզիկ ճանաչել Գևորգ Մանուկյանին:

Նկատենք ,որ դեպի աշխարհի առաջնության բրոնզե մեդալը տանող ճանապարհին Գևորգը 3 մենամարտ անցկացեց այդ քաշային կարգի աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկների հետ:Դրանցից երկուսում կաշվե ձեռնոցի երիտասարդ հայ վարպետը հաղթեց մրցակիցներին ՝ լեհ բռնցքամարտիկ Իգոր Յակուբովսկուն(3:0), և ղազախստանցի Վասիլի Լեվիտին(2:1) ,ու միայն կիսաեզրափակչում զիջեց ապագա աշխարհի չեմպիոնին ՝2013թ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր , 2015թ Եվրոպայի չեմպիոն ռուսաստանցի Եվգենի Տիշչենկոյին և ստիպված եղավ բավարարվել բրոնզե պարգևով:
Հավելենք նաև այն ,որ որոշում կայացնելիս վճռորոշ դեր խաղացած նաև այն հանգամքը,որ Գևորգ Մանուկյանն այս տարի հերոսացել էր նաև Բաքվում հունիսին անցկացված Եվրոպայի մարզական 1-ին խաղերում, դառնալով 91կգ քաշային կարգի խաղերի փոխչեմպիոն, ու արժանցել էր արծաթե մեդալի: 21-ամյա Գևորգ Մանուկյանն, այստեղ էլ 4-րդ անընդմեջ վստահ ու համոզիչ հաղթանակը տարավ ու միայն եզրափակչում խաղերի չեմպիոնի տիտղոսը զիջեց 26-ամյա ադրբեջանի Աբդուլկադիր Աբդուլաևին:
Նշվում է նաև, որ ՈՒԱԿ-ի կողմից Մանուկյանը նման բարձր պատվի արժանացել է առաջին անգամ:

Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *