hqdefault

Երկրի էներգետիկ հուսալիությունը կբարձրանա. ՀԲ-ն Հայաստանին տրամադրում է 52 մլն դոլար վարկ

Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարությանն է տրամադրում 52 մլն դոլար վարկ: Այս մասին որոշումը հաստատվել է երեկ ՀԲ տնօրենների խորհրդի կողմից: Այն ուղղվում է՝ բարձրացնելու երկրի էներգետիկ հուսալիությունը: Վարկը Հայաստանին տրամադրվում է Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում: Վարկը տրվում է 25 տարի մարման ժամկետով, 14 տարին արտոնյալ պայմաններով: Ծրագրին կմիանա նաեւ ՀՀ կառավարությունը՝ հավելյալ միջոցներ տրամադրելով մինչեւ 17 մլն դոլարի սահմաններում:

Նոր ծրագիրն, ըստ ՀԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լորա Բեյլիի կօժանդակի էներգետիկ անվտանգության բարձրացմանը, հոսանքի արդյունավետ արտադրմանը, որը կապահովի միաժամանակ եւ հուսալիություն եւ մատչելի սակագին:
Այս ուղղությամբ նպատակաուղղված միջոցներով կհիմնանորոգվի Երեւանի ՋԵԿ-ի ենթակայանը, որը շահագործվում է 1965թ-ից:
Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի (Երևանի ՋԷԿ) ենթակայանի հիմնանորոգումը, որին բաժին է ընկնում Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալի 20 տոկոսը, կօգնի կրճատել սարքավորումների խափանումների հաճախականությունը: Իր ենթակայանի խափանման պատճառով ցանցից անջատվելու դեպքում երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարման ընդհանուր արժեքը զգալի կբարձրանա:
Անմիջական արդյունքն այս ենթակայանի բարելավմանՙ կզգան բազմաթիվ սպառողներ: Նախատեսվում է վերանորոգել նաեւ Աշնակի ենթակայանը:

Աշնակ ենթակայանի հիմնանորոգումը, հիմնական սարքավորումների փոխարինման միջոցով, կօգնի կրճատել սարքավորումների խափանումների քանակը և տևողությունը՝ բարելավելով էլեկտրամատակարարման հուսալիությունը շուրջ 120000 էլեկտրաէներգիա սպառողների համար: Աշնակ ենթակայանը շահագործման է հանձնվել 1983թ. և այդ ժամանակվանից ի վեր որևէ լուրջ հիմնանորոգման չի ենթարկվել: Հուսալի էլեկտրամատակարարմամբ ապահովելու իմաստով ենթակայանը կարևոր է Հայաստանի արևելյան և հյուսիս-արևելյան շրջանների այնպիսի սպառողների համար, ինչպիսիք են օրինակ՝ կաթնամթերքի խոշոր ընկերությունը, ասֆալտի գործարանը և ադամանդի մշակման ու ոսկերչական զարդերի արտադրության գործարանը, որտեղ աշխատում է շուրջ 3500 մարդ:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *