707910

Երուսաղեմ այցելելիս չմոռանաք զբոսնել Հայկական թաղամասով. Tripadvisor

Artsakhpress.am-ը գրում է.Զբոսաշրջային ամենահայտնի օնլայն տեղեկատուն` Tripadvisor-ը, կազմել է ցանկ, որոնք պարտադիր պետք է այցելել Երուսաղեմում հանգստի ժամանակ: «30 վայր որ պետք է այցելել Երուսաղեմում» խորագրով ցանկում ներառված են նաեւ Երուսաղեմի հին հատվածում գործող հայ վարպետների կերամիկական արվեստի կենտրոնն ու Երուսաղեմի հայկական թաղամասը: «Երուսաղեմի հին քաղաքում գտնվող կերամիկական կենտրոնը բացառիկ վայրերից է, որտեղ կարելի է գնել հայ վարպետի ձեռքով պատրաստված յուրահատուկ կերամիկական իրեր: Դրանք կդառնան ինչպես հուշ, այնպես էլ լավագույն նվեր Երուսաղեմից»,- ասված է հոդվածում:

Ինչ վերաբերում է Երուսաղեմի հայկական թաղամասին, ապա պարզվել է, որ այն զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է: ։ «Երուսաղեմի հայկական թաղամասն այս ֆանտաստիկ քաղաքի կոլորիտի մի մասն է: Այն հանգստի լավագույն վայրն է, որտեղ պարտադիր պետք է զբոսնել: Սա քաղաքի մի հատվածն է, որ բացառիկ է, յուրահատուկ, հետաքրքրական, որը մեկ անգամ այցելելուց հետո այլեւս երբեք չես մոռանա: Թաղամասի հրապարակը համահունչ է հարակից փողոցներին: Նեղ փողոցները, յուրահատուկ շինությունները, շուկան այնքան համահունչ են եւ միաձուլում են միանգամից մի քանի դարաշրջան ու մշակույթ: Ուղղակի հրաշալի է զբոսնել թաղամասի նեղ փողոցներով, շնչել պատմությամբ լի օդն ու երջանիկ լինել այն փաստից, որ կարողացել ես զգալ անցյալի շունչը»,- ասված է հոդվածում:

Tripadvisor-ի մասնագետները տարատեսակ զբոսաշրջային խորհուրդներն ու վարկանիշային աղյուսակները կազմում են ինչպես զբոսավարների, այնպես էլ զբոսաշրջիկների գրառումների հիման վրա:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *