127

«Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ>> -ը կընթանա զարգացման եւ առողջացման նոր ճանապարհով. Ավագ Հակոբյան

1929 թ-ին ստեղծվել է Երևանի ֆինանսատնտեսագիտական տեխնիկումն Անդրֆին ժողկոմի որոշմամբ: Նպատակն եղել է պատրաստել միջին որակի տնտեսագիտական կադրեր պատրաստել ֆինանսական համակարգում աշխատելու համար:Տեխնիկումը կազմակերպման առաջին տարում ուեցել է <<Պետական բյուջե>>,<<Խնայողական գործ>> մասնագիտությունները: Տարիների ընթացքում այն համալրվել է <Բանկային գործ>>,<<Հաշվապահական հաշվառում>>,<<Ապահովագրական գործ>> մասնագիտություններով:

unnamed (4)

Երևանի ֆինանսատնտեսագիտական տեխնիկումը,ՀՀ կառավարության 2002 թ. N 403 –Ն/ որոշմամբ վերանվանվել է << Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ>> ՊՈԱԿ-ի: ՀՀ կառավարության 14.04.2011 թ. N 403- Ն և և ՀՀԿԳ նախարարության 15.07.2011 թ. N 526- Ա/Ք որոշումներով Երևանի քաղաքային թիվ 3 պրոֆտեխնիկական ուսումնարանը վերակազմակերպվել է Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջին: Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջը ՀՀ Կառավարության 29.12. 2015 թ. N 1538 – Ն որոշմամբ վերակազմակերպվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին: ՀՊՏՀ- ի ռեկտոր պարոն Ա.Աթոյանի ղեկավարությամբ պատշաճ մակարդակով իրականացվում է որոշման գործընթացը:

Համալսարանի ռեկտորի որոշմամաբ արդեն իսկ ստեղծվել է հանձնաժողով ,որը գործնականորեն զբաղվում է համապատասխան աշխատանքներով: Կրթական բազմամյա կենսափորձ ունեցող Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջն անցած տարիների ընթացքում 13800 շրջանավարտներ է տվել տարբեր մասնագիտություններով՝ Ֆինանսներ (ըստ ճյուղերի), բանկային գործ, ապահովագրական գործ,  իրավագիտություն, հաշվապահական հաշվառում և այլն: Ուսումնական հաստատության ղեկավարն է Ավագ Հակոբյանը, ով իր կոլոկտիվի անդամների հետ քրտնաջան աշխատանքի արդյունքում, կարողացել է ոչ միայն պահպանել մասնագիտական կրթական բարի ավանդույթները, այլև զարգացրել ու համալրել է նոր մասնագիտական բաժիններով, մեծացնել որոշ մասնագիտությունների հանդեպ պահանջարկն ու հետաքրքրությունը: Քոլեջի ընդունելությունը կատարվում է 9-ամյա և 12-ամյա կրթության ավարտական փաստաթղթերի հիման վրա: Արհեստագործական հոսքով ուսուցումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:

unnamed (1)

«Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ>>-ն իր բազմամյա գործունեության և միջին մասնագիտական կրթական համակարգում ունենալով իր ուրույն տեղը, զարգացման նոր հեռանկարներ է ունենալու: Առավել հավակնոտ է այն գաղափարը, որ քոլեջն այսուհետ գործելու է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ներքո: Այս տարվա ապրիլ ամսից արդեն ԲՈՒՀ-ն ու քոլեջը ձեռնամուխ են եղել ,թե ինչպիսի՞ հեռանկարներ են ուրվագծվում, և ի՞նչ դրական գործընթացներ կարելի է ակնկալել այս վերակազմավորումից :Զրուցեցինք «ՀՊՏՀ – ի ֆինանսատնտեսագիտական քոլեջ>>-ի տնօրեն Ավագ Հակոբյանի հետ, նախ փորձելով պարզաբանել վերակազմակերպվելու պատճառը:

DSC_0092

<<Վերակազմակերպման որոշումը միանշանակ բխում է ֆինանսատնտեսագիտական քոլեջի շահերից, իսկ վերամիավորման պատճառն առկա մասնագիտությունների նմանությունն է: Մենք ձեռք բերեցինք մեծ առավելություն վերակազմակերպվելով ՀՊՏՀ-ին: Պետք է նշեմ, որ քոլեջն արդեն փոքր ինչ կորցրել էր իր կենսունակությունն ու մրցունակությունը միջին մասնագիտական կրթական համակարգում եւ տարեց տարի դիմորդների թվի անկում էր արձանագրում, պայմանավորված ավագ դպրոցների գործունությամբ ու այլ գործոններով: Մի օր, բնականաբար քոլեջը բախվելու էր իր գոյությունը մի կերպ պահպանելու խնդրին, հատկապես այն պարագայում, երբ շատ մասնագիտական բաժիններ նույնսիկ անվճար ուսուցման հիմունքներով հատկացված տեղերը չէին համալրվում:

unnamed (2)

Ուստի ԵՊՏՀ-ին միանալը քոլեջի առողջացման տեսլականն է, և մենք լիահույս ենք, որ արդյունքում կունենանք ուսման առավել բարեկարգ պայմաններ, կվերազինվեն լսարանները, կթարմացվի դասախոսական կազմը եւ կմեծանա քոլեջում ուսանելու գրավչությունը կհստակեցվի ուսումնական պլաննրը ,կհարստացվի ուսունանյութական բազան,որը կհանգեցնի մեր գերակա խնդրի՝ուսումնական որակի բարձրացմանը >>, նշեց քոլեջի տնօրեն Ավագ Հակոբյանը:

Ուսման գրավչություններից մեկն ի դեպ այն, է որ շրջանավարտները հնարավորություն կունենան քոլեջն ավարտելուց հետո ԵՏՊՀ–ում իրենց նախընտրած ֆակուլտետի երկրորդ կուրսում շարունակելու իրենց ուսումը, քննություն հանձնելով առարկայական տարբերություններից, աշխատանքներ է տարվում որպեսզի առարկայական տարբերություններն չլինեն: Այս հանգամանքը բնականաբար կանդրադառնա դիմորդների հոսքի աճին, միաժամանակ նպաստելով նաև միջին մասնագիտական կրթության դերի մեծացմանը: <<՚Արդեն իսկ նկատում ենք դրական միտում, շրջանավարտների հանդեպ հետաքրքրության մեծացման առումով, բավական հաճախակիացել են դիմումների հայտերի մասին հետաքրքրվողները:

unnamed (3)

Բավականաչափ աճել է նաև քոլեջի վարկանիշը, ինչը բնականաբար կհանգեցնի նաև մրցունակության մեծացմանը և միանշանակ քոլեջի զարգացմանը նոր թափ ու շունչ կհաղորդի>>.- վստահեցնում է քոլեջի ղեկավարը: Բացի այդ, քոլեջի ուսանողներն անհրաժեշտության դեպքում կկարողանան նաև լուծել գիշերակացի խնդիրը և օգտվել ԵՊՏՀ-ի ուսանողներր համար նախատեսված հանրակացարաններից, իսկ ամռային արձակուրդներին՝ մատչելի պայմաններով հանգստանալ ԲՈՒՀ-ին պատկանող առողջարանային համալիրում: Տնօրենը հարկ համարեց նշել, որ տարիներ ի վեր քոլեջի շենքը չի վերանորոգվել, միայն որպես առաջնահերթություն, քոլեջի բյուջեի հաշվին վերջերս կատարվել է սանհանգուցների վերանորոգման զինվորական լսարանի բարեկարգման աշխատանքներ:

unnamed (5)

Քոլեջի տնօրենը խոսեց նաև հատկանշական մի իրադարձության մասին. ամիսներ առաջ ֆինանսատնտեսագիտական քոլեջը համագործակցության պայմանագիր էր կնքել Վարշավայի համալսարանի հետ, ինչի արդյունքում քոլեջի երկու ուսանողների հնարավորություն էր ընձեռվել բարձրագույն կրթություն ստանալ այդ հեղինակավոր ԲՈՒՀ-ում:

Շուրջ մեկ ամիս առաջ ՀՊՏՀ –ի նախաձեռնությամբ Վարշավայի համալսարանի միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, Վարշավայի հումանիտար գիտությունների համալսարանի պրոֆեսոր, Եվրոպական Խորհրդարանի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի բյուրոյի անդամ Կարոլ Կարսկին հրավիրվել էր ՀՊՏՀ՝ հանդես գալով «Ռաֆայել Լեմկին՝ ցեղասպանություն տերմինի հեղինակը» խորագրով բաց դասախոսությամբ: Մինչ դասախոսությունը հյուրին իր աշխատասենյակում ընդունել է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ համառոտ ներկայացնելով համալսարանի գործունեությունը, շնորհակալություն հայտնելով այցի համար:

<<Պրոֆեսոր Կարոլ Կարսկին իր հերթին շնորհակալություն հայտնեց Տնտեսագիտական համալսարանում դասախոսությամբ հանդես գալու հնարավորության համար: Անդրադարձ եղավ նաև համագործակցության հեռանկարներին: Հանդիսությունների դահլիճում արդեն ողջույնի խոսքով հանդես եկավՀՊՏՀ- ի գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ներկայացրեց հյուրին, նրա գործունեությանը, շեշտեց, որ ՀՊՏՀ-ն Լեհաստանի հետ համագործակցություն ունի դեռևս 70-ական թվականներից, այսօր էլ մեր ուսանողները «Էրասմուս +» ծրագրի շրջանակներում գտնվում են Լեհաստանի տարբեր քաղաքաներում : Կարոլ Կարսկին նշեց, որ իր համար մեծ պատիվ է դասախոսությամբ հանդես գալ ՀՊՏՀ-ում, որը բարձր վարկանիշ ունի Հանրապետությունում>>:

unnamed (6)

Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրիտյուֆ Նանսենի հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը, ով ոսկե հուշամեդալով պարգևատրեց պրոֆեսոր Կարոլ Կարսկիին: Հավելենք, որ դասախոսության ավարտին ԵՊՏՀ-ի պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը համալսարանի կողմից հուշանվեր է հանձնել հյուրին և շնորհակալություն հայտնել հետաքրքրական դասախոսության համար: Հարցազրույցի վերջում քոլեջի տնօրենը՝ ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ ԵՊՏՀ-ին վերակազմակերպվելը «Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ>> – ի զարգացման և առողջացման լավագույն ճանապարհն է:

The head of the International Law Department of the University of Warsaw, Member of the Bureau of the European parliament fe!.qor Karot Karski came out at ASUE with open lecture entitled “Raphael Lemkin – the Author of the term ‘,, fiiyat attended by the rector of the University, Professor Koryun Atoyan, vice-rector of Science and International Relations ‘ardanyan, deans, heads of departments, representatives of faculties, staff, students and gUests.The meeting was organized oreign Relations Department ofthe University iii, mentioned that it was a great honor for him to give lectures for the ASUE students which has the highest rating in the of Armenia.’We are meeting on special days for Armenians. This year is the 101 th anniversary ofthe Armenian .

When the Armenians and Polish people meet and speak abouthe Genocide we cannot but speak about Polish prdlbgor iflqel Lemkin, who has created the concept of genocide. He noted that creating the word , Genocide term, ne fias on the Armenian Genocide as well, which took place in 191S”, said Karol Karski. At the and of the meeting vice’rector Gagik Vardanyan handed a souvenir to the guest and thanked him for the interesting lecture.

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *