Երևանյան 9-րդ երաժշտական փառատոնը Հայաստան կբերի հայտնի երաժիշտների

Երևանյան 9-րդ երաժշտական փառատոնի մեկնարկը տրվելու է մեծահռչակ ջութակահար Վադիմ Ռեպինի (Ռուսաստան) մենակատարությամբ: Փառատոնը մեկնարկելու է սեպտեմբերի 10-ին: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մինչև հոկտեմբերի 28-ը շարունակվող փառատոնի ընթացքում կայանալու են մեկ տասնյակից ավելի համերգներ, ելույթ են ունենալու հայտնի երաժիշտներ՝ Բարրի Դուգլաս, դաշնամուր (Իռլանդիա),
Վենցել Ֆուխս, կլարնետ (Գերմանիա), Քիմ Քաշքաշյան, ալտ (ԱՄՆ), Իդա Կավաֆյան, ալտ (ԱՄՆ), Անի Կավաֆյան, ջութակ (ԱՄՆ), Լևոն Չիլինկիրյան, ջութակ (Մեծ Բրիտանիա) և ուրիշներ:

Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Փառատոնն իրականացվում է ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը:

Փառատոնը նվիրվում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին: Այս մասին հաղորդում է Հայերն այսօր լրատվական կայքը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *