18009041_1467862933277186_1726629807_n

Երևանում անցկացվեց «Ազգ-բանակ-2017» համաժողովը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ապրիլի 20-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առաջին անգամ կազմակերպեց «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողով` նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին: Համաժողովի պատվավոր հյուրն էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն,ով Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովին:

Համաժողովին հրավիրված են մասնակցելու պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկեր, գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համաժողովին բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն,ելույթներով հանդես եկան նաև ՀՀ Կրթության ու Գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Համաժողովի աշխատանքները բացման նիստից հետո շարունակվեցին երկու առանձին թեմաներով։

Առաջին՝ «Ազգ- բանակ, անվտանգության բանաձև»,որտեղ զեկուցումներով հանդես եկան ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը և երկրորդ՝ «Ռազմական կրթության հնարավորություններն ու հեռանկարները»,այստեղ ելույթ ունեցան ՀՀ Կրթության ու Գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, ՀՀ նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանը։ Այս թեմաների ներկայացումներն ավարտվեցին հարց ու պատասխան քննարկումների միջոցով։

Համաժողովի ընթացքում Հանրապետության Նախագահը պաշտպանության, կրթության և գիտության, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցրերի նախարարների, Երևանի քաղաքապետի, ԱԺ արտաքին հարաբերությունների և գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների ուղեկցությամբ այցելել է համաժողովի շրջանակներում համալիրում ապրիլի 21-ից բացվող ցուցահանդեսի տաղավարներ, զինվորական դաշտային խոհանոց, դիտել առանձին հարթակներում և տաղավարներում ներկայացված սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշները, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակները, ծանոթացել կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատությունների ներկայացրած կրթական ծրագրերին, արձանագրած հաջողություններին։18072673_1467864453277034_2026763553_n

Համաժողովի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից այսօր ներկայացվեցին «Պատիվ ունեմ» և «Ես եմ» երկու ծրագրերը, որոնք դեռ քննարկվելու են իսկ Կրթությա և Գիտության նախարար Լևոն Մկրտչյանի առաջարկը՝ ռազմագիտության դասավանդման վերաբերյալ էր,որը ևս քննարկման ընթացքում է։ Համաժողովն ավարտվեց ամփոփումով,որտեղ ելույթներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության Պաշտպանության և Կրթության ու Գիտության նախարարները,հույս հայտնելով,որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակելի, հայրենասեր և ռազմական գիտելիքներով զարգացնելու մեր ներկայիս սերնդին։

Նշենք նաև այն,որ մարզահամերգային համալիրի տարածքում ապրիլի 21-23-ը կազմակերպվելու է ցուցահանդես, որտեղ կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ ներկայացնելու են իրենց ուսումնական պայմաններին, արձանագրած հաջողություններին և կրթական ծրագրերին: Առանձին հարթակներում և տաղավարներում ներկայացված են լինելու սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ, Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակներ:«Համաժողովի շրջանակում նախատեսված է հագեցած մրցութային ծրագիր, որի ժամանակ սահմանված էին հատուկ մրցանակներ հաղթողների համար:

18052995_1467863519943794_1901495588_n

Կազմակերպվեցին նաև հանդիպումներ Արցախյան ազատամարտի վետերանների ու ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների հետ»: Գարիկ Ավետիսյան Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *