majak

Երևանում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված համերգ տեղի կունենա

Թուրքիայում հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր Մաժակ Թոշիկյանը (Ջենք Թաշքան) սեպտեմբերի 24-ին համերգ կտա Երևանում: Թուրքական «Bianet» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Թոշիկյանը Հայաստան է ժամանելու պետության հրավերով, իսկ համերգը տեղի է ունենալու կոմիտասյան շաբաթվա ընթացքում, որն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում:

Համերգը բաղկացած է 2 մասից: Առաջին մասում Պարթև Գարյանի, Սիբիլ Փեքթորոսօղլուի և Լիդա Քյոսեօղլուի կատրարմամբ կհնչեն Թոշիկյանի հայերեն ստեղծագործությունները: Երկրորդ հատվածում կլինի 2007 թվականին սպանված «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված օրատորիայի պրիմիերան: Թոշիկյանի և Բերճուհի Բերբերյանի (խոսքեր) համատեղ ստեղծագործությունը Թոշիկյանի հետ միասին կներկայացնի Հակոբ Մամիկոնյանի ղեկավարած Լուսավորիչ երգչախումբը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *