14528383_1247518271978321_1576706581_n

Երևանում մեկնարկեց «ԴիջիԹեք էքսպո-2016» տեխնոլոգիական 12-րդ ցուցահանդեսը

Սեպտեմբերի 30-ին Երևանում մեկնարկեց «ԴիջիԹեք էքսպո-2016» տեխնոլոգիական 12-րդ ցուցահանդեսն,որի կարգախոսն էր «Տոն տեխնոլոգիական հայության համար»։Այս տարի այն հատկանշական էր ոչ միայն մասնակիցների թվով և լայն աշխարհագրությամբ, այլ նաև ռազմավարական խնդիրների առաջնահերթությամբ և իրականացմամբ։

14528301_1247518275311654_1996586635_n

Այստեղ համախմբվել էին 120-ից ավելի տեղական և միջազգային ընկերություններ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Չինաստանից և Հնդկաստանից:։ Ցուցահանդեսին մասնակցում էին այնպիսի առաջատար ընկերություններ,ինչպիսիք են՝Keysight Technologies, VMware, PicsArt, Ucom, Joomag, VOLO,Festo,Rusbase,Monitis, IUNetworks, Armsoft, Huawei ընկերությունները,Արմաթ,Թումո կրթական կենտրոնները և այլն։Ցուցահանդեսի շրջանակում ռուսական GenerationS աքսելերատորի կողմից անցկացվեց մրցույթ տեխնոլոգիական բոլոր ստարտափների համար։

Անցկացվեց նաև «Նորարարության և գյուտարարության ֆորում»՝ԱՐՓԱ-յի կողմից։Եռօրյա տոների ընթացքում եղան նաև «Robofest» ռոբոտների շքերք,որի շրջանակում ՀՀ մարզերում գործող շուրջ 160 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների լավագույն ներկայացուցիչները ցուցադրեցին իրենց գիտելիքները և ձեռքբերումները ծրագրավորման ու ռոբոտաշինության ոլորտներում։Տեղի ունեցավ «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն։

Այսպիսով՝ցուցահանդեսի նպատակն է ստեղծել բարձր տեխնոլոգիաների ընկերությունների,տնտեսության այլ ճյուղերի և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր,ընդլայնել միջազգային ,ընդլայնել միջազգային համագործակցությունը և յուրաքանչյուր տարի ներկայացնել ՏՀՏ դաշտի ձեռքբերումներն ու առկա մարտահրավերներն ու հեռանկարները։Ցուցահանդեսի պատվավոր հյուրերի կազմում էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն,ով այցելել էր «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «ԴիջիԹեք էքսպո-2016» 12-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցելու:14502045_1247518278644987_1344051355_n

Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ընկերությունների ներկայացրած արտադրանքին ու ծառայություններին, այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ զրուցել նրանց գործունեության և հետագա զարգացման ծրագրերի մասին:

14518327_1247518231978325_1065313941_n

«Երևան Էքսպո»-ի առանձին սրահում ցուցահանդեսի կազմակերպիչները և ոլորտի պատասխանատուները Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են ռազմարդյունաբերության մեջ կիրառվող նորարարական տեխնոլոգիաների ներդրման ընթացքը, զեկուցել ՀՀ Նախագահի հանձնարարությամբ ձևավորված ռազմարդյունաբերական համալիր-տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններ ձևաչափով համագործակցության այս փուլի արդյունքներն ու առաջիկա ծրագրերը՝ ուղղված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներուժի լիարժեք օգտագործմանը` ի նպաստ Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման: Այսպիսով՝ցուցահանդեսը գործեց մինչև հոկտեմբերի 2-ը։

14542620_1247518265311655_938886194_n Գարիկ Ավետիսյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *