Երևանում տեղի կունենա Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամի հիմնադրման 80-ամյակին նվիրված հանդիսություն

Մայիսի 26-ին, ՀՀ սփյուռքի նախարարության և Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ տեղի կունենան Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումներ:

ժամը 11:00-ին «Սփյուռքի այգում» տեղի կունենա հոբելյանին նվիրված ծառատունկ, իսկ նույն օրը՝ երեկոյան Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամի հիմնադրման 80-ամյակին նվիրված տոնակատարություն:

Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը: Կկայանա Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամի հիմնադրման 80-ամյակին նվիրված տոնական համերգ:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *