ԿԱՐԵՎՈՐ
Search
irakanum-hayastany-urucqayin-h-n125608-1

Զգույշ վարվի՛ր, դիմացինդ օնկոհիվանդ է Հայկուհի Գյոքչյան. Կամ, երբ ավելորդ պճնանքը նույնիսկ չի գեղեցկացնում հոգիդ

Բժիշկը մարդու վերքը բուժելուց զատ, պետք է նաեւ հոգին բուժել կարողանա. Սա թերեւս հնուց եկած ասույթ է. Ինչպես ասում է Բ.Է. Վոտչան՝ <<Հավատը բժշկի հանդեպ ամենաթանկարժեք դեղամիջոցն է>>, իսկ երբ այն անհետանում է ուրեմն բժշկի՝ Հիպոկրատին տված խոստումը դառնում է երդմնազանց: Բժշկի մասնագիտությունը խորը հարգանքի ու գնահատանքի է արժանի, սակայն բժիշկ չի կարելի կոչել նրանց, ովքեր այդպես էլ բժիշկ չդարձան միայն նրա համար, որ հիվանդին սփոփել, կարեկցել ասել կուզե՝ հոգին բուժել չկարողացան:

Բժիշկը մասնագիտական պատրաստվածությունից, բարձր որակավորումից եւ կոչումներից զատ պետք է նախեւառաջ մարդասեր լինի, իզուր չէ բժշկությունը մարդասիրական գործունեություն որակվում: Հիվանդը բժշկի դուռը թակելու է վազում, երբ ցավը ոսկորին է հասնում ու ճակատագրի բերումով որոշ պացիենտներ հայտնվում են կյանքի բարդ ու դժվար փուլում, ծանր ախտորոշման եւ հետեւողական բուժում պահանջող գործընթացում: Այս պարագայում, լավատեսության ու հաղթանակի լույս է առկայծում պացիենտի հոգում, երբ բախտի բերմամբ իրեն ոչ միայն ոլորտի բանիմաց մասնագետ է հանդիպում, այլ նախեւառաջ Մարդ, բժիշկ՝ կոչումով, կարեկից ու բարեսիրտ: Հիվանդությունն առավել հեշտ է լինում հաղթահարել, երբ քեզ բուժող բժիշկը իր մեծագույն առաքելությունն է համարում բուժելը, այլ ոչ պացիենտին որպես եկամտի աղբյուր դիտարկելը:

Ցավոք, խմբագրություն դիմաց պացիենտի բողոքն ու վիրավորանքը ուղղված է ՀՀ ԱՆ նախկին գլխավոր քիմիաթերապեւտ-ուռուցքաբան, այժմ արդեն Երեւանի գլխավոր քիմիաթերապեւտ, Էրեբունի ԲԿ-ի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Հայկուհի Գյոքչյանին:

Ակամայից թվացող նրա բարի, վեհանձն, կարեկից սեթեվեթող հայացքի տակ թերեւս կուտակված մեծագույն մաղձ կա բույն դրած, որը ամեն անգամ դուրս է հորդում իր բռի, ոչ կոռեկտ պահվածքի միջոցով՝ քավության նոխազ դարձնելով արդեն իսկ կյանքի ծանր հարված տեսած, օրերով ու ժամերով իր աշխատասենյակի դիմաց գոյացած հերթում անհույս, երբեմն ցավային գանգատներով սպասող բազմաթիվ հիվանդների: Օրական քիմիաթերպիայի սպասող տասնյակ հիվանդներ նրա կողմից հերթագրվում են գրեթե նույն ժամին՝ արհեստական հերթեր առաջացնելու դիտավորությամբ՝ այդ կերպ ցույց տալու համար իր բարի համբավը:

Մի անգամ նույնիսկ բժշկուհու մոտ գովազդային տեսահոլովակ նկարելու են եկել: Պացիենտներից մեկը պատմեց, անհույս սպասեցնել են տվել, մինչեւ ներս կանչեն: Ասածս գուցե, իրավամբ, դատափետելի չլիներ, եթե արտակարգ դրությունից ելնելով բժշկուհին ստիպված լիներ առաջնագծում հայտնվել եւ ինֆորմացիա տալ հանրությանը իր աշխատասենյակից: Սակայն ցավալի է, երբ ժամեր տեւած դադարը ու փակ դռան պատճառը զուտ գովազդային հաղորդման իր դատարկ պիառն է: Իսկ պատին փակցրած մի շարք գովեստագրերն ու պատվոգրերը, որոնք շլացրել են նրան, դարձրել անզգա, ապացուցում են վերջինիս փառասիրության ու եսասիրության անհաղթ մոլուցքի վառ դրսեւորումները: Չպետք է մոռանալ, որ նա նախեւառաջ, որպես բժշկուհի,  ճանաչում է ձեռք բերել հենց սովորական պացիենտի շնորհիվ, նրա միջոցով է կայացել, համբավ ձեռք բերել ու չպետք է ուրանալ հենց այդ նույն հիվանդին, ով նրան ժամանակին բարձրացրել, իսկ հիմա էլ  կարող է ներքեւ գլորել:

Պացիենտի հանդեպ անհարգալից պահվածքը՝ տիկի՛ն Գյոքչյան, հարիր չէ, առավել եւս հայուհուն, անձնական դժգոհություններն ու խնդիրները բարոյապես իրավունք չունեք թափելու ձեր դռան առաջ ժամերով սպասող այն հիվանդների երեսին, որոնք ուռուքային տարբեր աստիճանի ախտորոշմամբ Ձեր օգնության, ձեր կարեկցանքի կարիքն ունեն: Դուք բացասական կերպար եք, ու ցավոք արդեն գնալով ավելանում է Ձեզնից դժգոհ հեռացած պացիենտների բանակը:

Հիշե՛ք, նրանք են Ձեզ ճանաչված դարձել ու Ձեր վճարովի պիառշիկները: Մի օր էլ ցած եք իջնելու ու ոչ մի հիվանդ Ձեր կողքին չի կանգնելու: Չգիտեմ քանի մարդու կյանք եք փրկել, բայց շատ հիվանդներ թերի թողած թանկարժեք բուժումը Ձեզ մոտ շարունակել չեն ցանկացել, Ձեր ոչ սրտացավ, Ձեր անմարդկային, ոչ հոգատար լինելու մի շարք հատկանիշների պատճառով: Նույնիսկ չեք այցելում ծանր քիմիաթերապիա ստացող հիվանդների հիվանդասենյակ՝ հարցելու նրանց որպիսությունը, երբեւէ այցելած կաք՞, իհարկե ոչ,

5228

Ձեր տեղն ու աթոռին ՝ բարձր դիրքը դա թույլ չի տվել, դա ձեր փոխարեն նույնիսկ աշխատակիցները չեն արել, երեւի ցածր վարձատրության պատճառով: Անթույլատրելի է Ձեր արարքը, այն դեպքում, երբ Ձեր առջեւ կանգնած է պացիենտ, ում գուցե կյանքի հետագա ամիսները, նույնիսկ օրերն, արդեն մշուշոտ են: Էրեբունի ԲԿ-ն, Երեւանի թերեւս ամենախոշոր կլինիկան է, ու ցավոք միայն Ձեր առկայությունը այդչափ կարեւոր բաժանմունքում աղավաղում է բժշկի դերը, նսեմացնում բժշկի մասնագիտությունը:

Զարմանում եմ՝ ինչպես կլինիկայի տնօրեն Միքայել Մանուկյանը, ով Հ. Քուշկյանի քրոջ ամուսինն է՝  լինելով կոմպետենտ իր պաշտոնում ու աչալուրջ առկա խնդիրներին, բացթողում է արել նման կյանք փրկող բաժանմունքը Ձեր նման ոչ ադեկվատ կնոջը վստահելով:

Ցանկանում եմ նաեւ մի շարք պացիենտների անունից կոչ անել ՀՀ ԱՆ ղեկավարությանը, նախկինում, չգիտեմ ինչպես է նրան վստահվել ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետի առաքելությունը, կամ ի՞նչ չափորոշիչներով է Գյոքչյանը շարունակել մասնագիտական գործունեությունը արդեն Երեւանի գլխավոր քիմիաթերապեւտի կարգավիճակում, սակայն հուսով ենք, որ գոնե հիմա, նորանշանակ նախարարը կվերանայի գլխավոր տիտղոսներ շնորհելու գործընթացը եւ կխրախուսի միայն արժանավորներին, քանի որ բացի մասնագիտական պատրաստվածությունից, բժիշկը նախեւառաջ պարտավոր է մարդ լինել, Օրհնանքի արժանի բժիշկ:

Վերջին խոսքով ուզում են տիկնոջը կարգի հրավիրել ու կոչ անել՝ փոխելու բժիշկ-հիվանդ փոխհարաբերության մարտավարությունը եւ հիշեցնել՝ Զգոն եղիր դիմացդ օնկոհիվանդ է.

Աննա Կիրակոսյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *