images (11)

Էբոլա վիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ Արցախում. Նախարար Հարություն Քուշկյանի կողմից տրվել են հանձնարարականներ.

Աշխարհում Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությամբ համաճարակային լարված իրավիճակով պայմանավորված ԼՂ Հանրապետություն հիվանդության ներթափանցումը և ազգաբնակչության շրջանում տարածումն կանխելու նպատակով առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի կողմից օրեր ստորագրվեց հրաման, ըստ որի տրվեցին համապատասխան հանձնարարականներ նախարարության և համակարգի, մասնավորապես շտապ բժշակական օգնության, ինֆեկցիոն, համաճարակաբանության և հիգիենայի ծառայությունների պատասխանատու անձանց` անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար:

ԼՂՀ բնակչության, ինչպես նաև Արցախ ժամանողների և մեկնողների շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքներ տարածելու և իրազեկելու նպատակով արդեն պատրաստ են «Էբոլա վարակի վերաբերյալ» և «Ի՞նչ է Էբոլա վիրուսը և ինչպե՞ս պաշտպանվել նրանից» վերնագրված հուշաթերթերի նմուշները և «Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակաբանության, դեպքերի ստանդարտ բնորոշման, բուժման, կանխարգելման, վարակի հսկողության» մեթոդական ուղեցույցը: Նախատեսվում են նաև սեմինար դասընթացներ՝ ինչպես բուժաշխատողների, այնպես էլ զբոսաշրջության գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների համար:

Առողջապահության նախարարությունը ավելի սերտ կհամագործակցի գյուղատնտեսության նախարարության հետ՝ վայրի կենդանիների հանրապետություն ներկրման սահմանափակումների առնչությամբ: Ստեփանակերտում և շրջաններում կիրականացվեն արագ արձագանքման թիմերի ուսուցողական դասընթացներ: Թիմերը կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու համար ապահովված են անհատական պաշտպանիչ միջոցներով: Հանրապետության բժշկական կազմակերպություններում առկա են արհեստական շնչառական ապարատների, դեղորայքային (ջերմիջեցնողներ, արյունահոսությունը կանխող պատրաստուկներ), անհատական պաշտպանիչ արտահագուստի պահուստային պաշարներ: ԼՂՀ առողջապահության նախարարության պաշտոնաթերթի և էլեկտրոնային կայքի միջոցով մշտապես կտրամադրվեն տեղեկություններ էբոլա վիրուսով հարուցված հիվանդության հիմնական կլինիկական ախտանշանների, վարակվելու ռիսկի, տարածման մեխանիզմների և գործոնների, կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ:

(Visited 17 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *