Էկեկտրոնային ծխախոտ. Թակա՞րդ թե այլընտրանք .Ի՞նչ կարեւոր փաստեր պետք է իմանա սպառողը

Վերջին շրջանում որպես ծխախոտի այլընտրանք ոչ միայն աշխարհի այլ նաեւ Հայաստանյան շուկա մուտք գործեց էլեկտրոնային ծխախոտի այլընտրանքային տարբերակը, որը սկսեց ողողել գովազդային շուկան իր նորարարական համակարգի արդյունավետությամբ ՝ ներկայացվելով աշխարհի շուրջ 40 երկրում:
Հայաստանում ծխում են չափահաս տղամարդկանց 52%-ը, կանանց՝ 2%-ը, իսկ 17-ամյա դեռահասների յուրաքանչյուր չորրորդը կանոնավոր ծխող է: Այս վիճակագրությունը ներկայացրել է <<Իրազեկ քաղաքացիների միավրում>> -ՀԿ-ն:
Համաշխարհային մամուլը հաճախ է անդրադառնում էլեկտրոնային սիգարետներին և ծխախոտի այլընտրանքային լուծումներին եւ շատ անգամ դրանց պրոպագանդումը որպես ծխախոտի օգտագործման առավել անվնաս տարբերակ, շփոթության մեջ է գցում սպառողին:
Եթե մեջբերենք միջագային մամուլին,, ապա ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վարչության (FDA) փորձագիտական խորհուրդը վերջերս է հաստատել, որ հետազոտությունների համաձայն էլեկտրոնային սիգարետների օգտագործման արդյունքում զգալիորեն ավելի քիչ է դառնում վնասակար նյութերի ազդեցությունը: Սակայն դրանում առկա նիկոտինի քանակը նվազեցված չէ, հակառակը դրա բավարար մակարդակը կարող է օգտվողի պահանջմունքը լիովին բավարարել: ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչությունը թույլ է տվել ԱՄՆ տարածքում վաճառել էլեկտրոնային ծխախոտի տաքացման համակարգը։ Գործակալության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, դրանց վաճառքը թույլատրելը համահունչ է հանրային առողջությունը պաշտպանելու իրենց առաքելությանը, քանի որ, ի թիվս այլ դիտարկումների, սարքը ավելի քիչ վնասակար նյութեր է արտազատում, քան սիգարետը, և կարող է օգնել չափահաս ծխողներին ամբողջապես հրաժարվել սիգարետ ծխելուց։
Այս ֆոնի վրա նշենք, որ Ճապոնիայի կառավարության կողմից սիգարետի դեմ պայքարի քաղաքականություն իրականացնելու շնորհիվ, 2011-2015 թթ․ ծխողների թիվը, ըստ միջազգային մամուլի, տարեկան նվազում է արձանագրել 2%-ով։
2015-2018 թթ, առանց քաղաքականության մեջ խոշոր փոփոխություն կատարելու, ծխողների թիվը սկսել է նվազել տարեկան մոտ 10%-ով։ Հայաստաում եվս ծխախոտային այլընտրանքի այս տարբերակը նախըտրում են շատերը, քանի որ դրանց վաճառքի կետերը ահմամեմատ աճել են: Հավատալ դրանց քիչ վնասակարության մասին շրջանառվող միջազգային աղբյուրների՞ն թե ոչ: Ինչ պիտի իմանա սպառողը:
Հայ մասնագետները շտապում են հերքել այն տեսակետը, թե էլեկտրոնային սիգարետը ավանդական ծխախոտից ավելի անվնաս է, ուստի հորդորում են հայ սպառողներին չընկնել մոլորության մեջ են եւ ընդունել այն միայն որպես ավանդական ծխախոտին այլըտրանք:
ՀՀ վաստակավոր բժիշկ, թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը <<ՀՀ-ի>> հետ զրույցում ասաց, որ այդքան էլ համաձայն չէ միջազգային մամուլում մեջբերված դիտարկումներին
<<Եվրոպական ընկերությունների կատարված հետազոտությունների համաձայն էլեկտրոնային ծխախոտը նույնկերպ վնասակար է առողջության համար եւ դրա հաճախակի եւ երկարատեւ օգտագործումը կարող է նպաստել տարբեր հիվանդությունների զարգացմանը, իչպիսիք է քաղցկեղը, լյարդի ախտահարումը՝ ընդհուպ ցիրոզը: Շատ կազմակերպություններ պաշտոնապես զերծ են մնում այդ մասին հայտարարություններ անելուց, քանի որ գիտեն, որ դա կարող է մեծ ֆինանսական վնասներ հասցնել ծխախոտ արտադրող եւ վաճառող ընկերություններին, ուստի գուշությամբ են մոտենում նման հայտարարություններին: Ցավոք, միայն հանրային կետերում արգելքներ սահմանելով չենք կարող փոխել մարդկանց ինքնագիտակցությունը, պետք է ուղղակի սպառողը հասկանա, որ էլեկտրոնային թե ավանդական ծխախոտը նույն կերպ են անդրադառում առողջության վրա, տարբերությունն այլընտրանքի մեջ է: Դրանք արտադրվեցին նոր եկամուտներ ապահովելու ակնկալիքով, որպեսի ծխախոտի սպառումը շուկայում չնվազի>>, նշեց թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:
Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի հիմնադիր, <<Մեկ առղջություն>> կոալիցիայի համահիմնադիր, բժիշկ -ուրոոլոգ Գեւորգ Գեւորգյանը առաջ բերեց այն տեսակետը, որ էլեկտրոնային լինելով հանդերձ այն ունի ռիսկայնության մեծ չափաբաժին:
<<Ծխելը, վնասի տեսակետից, ամենամեծ ռիսկերն է պարունակում, քանի որ ծխում են շատերը և ծխող անձը ոչ միայն ինքն իրեն է վնասում, այլ նաև երկրորդային ծխով վնասում է իր շուրջը գտնվող մարդկանց>>,- նշեց Գ.Գրիգորյանը, հայտնելով կարծիք այն մասին, որ հակածխախոտային պայքարի համաշխարհային առաջամարտիկները, ունենալով պայքարի բացասական արդյունքներ, այսօր արդեն սկսել են փոխել արգելքների մեթոդաբանությունը և անցնել վնասի նվազեցման ուղղությանը: Վնասի նվազեցման ուղղություններից մեկն է հանդիսանում էլեկտրոնային սիգարետը, որի նվազ վնասի մասին առկա են բազմաթիվ հետազոտություններ:
<< Սակայն, սա ամենևին չի նշանակում, որ էլեկտրոնային սիգարետը անվնաս է և ռիսկեր չի պարունակում, բայց սա նշանակում է, որ եթե ծխողները փոխարինեն ծխախոտի օգտագործումը էլեկտրոնային սիգարետի օգտագործումով, ապա դա կլինի հասցված վնասի նվազեցում ընդամենը, և իրենց և շրջապատի առողջության համար, քանի որ էլեկտրոնային սիգարետի ներքաշած գոլորշին չի հանդիսանում այրման հետևանքով առաջացած ծուխ և հետևաբար չի առաջացնում նաև երկրորդային ծուխ>>, – հավելեց Գեւորգ Գրիգորյանը: Ծխելու դեմ պայքարն ըստ նրա, անհրաժեշտ է սկսել կրթությունից՝ նպաստելով նոր ծխողների քանակի նվազմանը:
Որքան էլ տեսականորեն փորձենք համոզել մեզ, որ դրանում վնասակարությունն ավելի քիչ է, սխալված կլինենք: Նկատենք, որքան էլ նորագույն տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տալիս նոր փորձարկումներ կատարել, պարզելու այս կամ այն ապրանքի վնասակարության կամ օգտակարությունը, սակայն դա չի կարող միանշանակ լինել ծխախոտի դեպքում: Բոլորն էլ վստահ եմ, համոզված են, որ որքան էլ էլեկտրոնային սիգարետը նորարարական մեթոդ է , սակայն օրգանիզմին հասցվող վնասը դրանով փոխարինումից չի պակասում: Բազմաթիվ սոցիալական հոլովակները կամ գիտական աշխատանքները հստակ պատկերում են՝ ինչ է տեղի ունենում մարդու օրգանիզմում ծխախոտի օգտագործման արդյունքում, լինի դա էլեկտրոնային, թե ոչ:
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *