image1

Էնդոպրոթեզավորման նույնիսկ ամենաբարդ բնույթի վիրահատություններն այստեղ դրական հանգուցալուծում են ստանում

Հոդերի դեֆորմացնող օստեոարթրոզները ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից են: Ծնկան հոդերի օստեոարթրոզն ախտահարում է …ինչպես հոդը կազմող ոսկրային կառուցվածքները, այնպես էլ աճառներն ու շրջակա փափուկ հյուսվածքները:

Նաիրի բժշկական կենտրոնի վնասվածքանական եւ օրթոպեդիայի ծառայության ղեկավար Զավեն Մելիքյանը նշում, է որ վերջին տարիներին մի շարք գործոններով պայմանավորված ավելացել են օստեոպարոզներն եւ օստեոաթրոզները, որոնք ըստ մասնագետի դիտարկման սխալ սննդակարգի, պասիվ ապրելակերպի եւ նյութափոխանակության խանգարման արդյունք են: Բավական երիտասարդ բայց եւ աշխատաքային մեծ փորձ կուտակած վնասվածքաբանը նշում է, որ Օստեոարթրոզների բարձիթողի դեպքերում սովորաբար ցուցվում է էնդոպրոթեզավորումը, որն այսօր բավական արդյունավետ եւ նորագույն տեխնոլոգիանրի կիրառմամբ իրականացվում է Նաիրի բժշկական կենտրոնի վնասվածքանական եւ օրթոպեդիայի բաժանմունքում: Էնդոպրոթեզավորման նույնիսկ ամենաբարդ բնույթի վիրահատություններն այստեղ դրական եւ բարեհաջող հանգուցալուծում են ստանում: Նշենք, որ արհեստական հոդի տեղադրումը սովորաբար կատարվում է օսթեոարթտրոզ հիվանդության բարդացած դեպքերում։Օստեոարթրոզները, ըստ բժշկի, կարող են առաջանալ նաեւ տարիքային տարբեր հորմոնալ փոփոխությունների ինչպես նաեւ իդիոպաթիկ, այսինքն անհայտ ծագումնաբանության պատճառով:

Ըստ Զավեն Մելիքյանի, վիրահատության բարեհաջող ընթացքից բացի, չափազանց կարեւորվում է նաեւ հետվիրահատական եւ վերականգնողական փուլում հիվանդի նկատմամբ առավելագույն հետեւողականությունը, ինչը վերջինիս առողջության վերականգնման եւ ապաքինման լավագույն երաշխիքն է: Հիվանդին սովորաբար վստահություն ներշնչելն եւ դրական միջավայր ստեղծելը ըստ Զավեն Մելիքյանի բժշկի աշխատանքի կարեւորագույն մասն է, որից կախված է հիվանդ բժիշկ փոհարաբերությունների կայացումն ու հետագա ընթացքը: Վստահություն ներշնչելու կարողությունն ըստ նրա իր լավատեսությունն է ինչը հաջողվում է ներդնել ցանկացած պացինետի հետ հաղորդակցվելու գործում: Բաժանմունքի վիրասրահները հագեցված են միջազգային չափանիշներին համապատասխան բոլոր տեխնոլոգիական սարքավորումներով:

Ներդրված է օդափոխականակման եւ ստերիլիզացոն գերժամանակակից համակարգ: Վնասվածքաբանության ոլորտում կարեւոր գործոնն ըստ համաշխարհային պրակտիկայի, մարմնի փափուկ հյուսվածքների առավելագույն պահպանումն է նվազագույն ինվազիվ վիրաբուժական մոտեցումը, որոնք թերեւս Զավեն Մելիքյանի վստահեցմամբ բաժանմունքում պահպանվում է: Տարբեր կոտրվածքների եւ օրթոպեդիկ հիվանդությունների բուժման գործընթացում կիրառվում են նոր մետաղական կնոստրուկցիաներ եւ նոր վիրաբուժական մեթոդներ, որոնք Թույլ են տալիս մրցել լավագույն միջազգային կլինիկաների հետ եւ նույնիսկ օտարերկրյա պացինետների սպասարկել: Նաիրի բժկական կենտրոնի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքում վիրահատվողների թվում ըստ զավեն Մելիքյանի շատ են նաեւ օտարկերյա պացիենտները ԱՄՆ ից Եվրոպայից, նունիսկ Հորդանանից:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *