Էրդողանին ԱՄՆ-ում «նեղացրել են» Մուհամեդ Ալիի հոգեհանգստի ժամանակ եւ ստիպել ընդհատել այցը

Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոգեհանգստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով որոշում է կայացրել կիսատ թողնել այցը և վերադառնալ Թուրքիա:

Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` Ալիի հոգեհանգստի ժամանակ Էրդողանը ցանկացել է կրոնական ծածկոցի մի մասը դնել դագաղի վրա, սակայն կազմակերպիչներից մեկը վերցրել է ծածկոցը ասելով. «հետո ինքներս կդնենք», ինչն էլ դուր չի եկել Թուրքիայի նախագահին:
Բացի այդ Էրդողանը և Թուրքիայի կրոնական վարչության պետը ցանկացել են, որ արարողության ժամանակ Ղուրանից հատվածներ ընթերցվի, սակայն այս հարցում ևս մերժվել են: Այս ամենից հետո Էրդողանը որոշել է կիսատ թողնել այցի ծրագիրը և առանց հուղարկավորության արարողությանը մասնակցելու վերադարձել է Թուրքիա:
Աղբյուրը տեղեկացնում է, որ այցի ընթացքում ևս մեկ տհաճ դեպք է պատահել, այս անգամ` Էրդողանի թիկնապահի ու ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակցի միջև, ով ըստ արարողակարգի պետք է հսկեր Թուրքիայի նախագահի անվտանգությունը:
Նշվում է, որ, երբ Էրդողանը նստել է մեքենան, ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակիցը մոտեցել և կանգնել է մեքենայի դռան մոտ: Էրդողանի անվտանգության աշխատակիցը նույնպես ցանկացել է կանգնել նույն տեղում, ինչի հետևանքով քաշքշոց է սկսվել: Դեպքին միջամտած այլ աշխատակիցների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել ծեծկռտուքից:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *