Էրդողանի` Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում անդրադարձ կլինի ղարաբաղյան հակամարտությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Թուրքական մամուլի տեղեկացմամբ` Ադրբեջանում Էրդողանի և Իլհամ Ալիևի նախագահությամբ կանցկացվի «Թուրքիա-Ադրբեջան. բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի» 5-րդ նիստը: Նիստի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության և հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ մի շարք հարցեր:

Անդրադարձ կլինի տարածաշրջանային հարցերին, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Թուրքիայի նախագահի այցի շրջանակներում նախատեսվում է նաև մի շարք փաստաթղթերի ստորագրում:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *