Էրդողան. «Հայկական լոբբին, New York Times-ն ու Ekonomist-ը միավորվել են Թուրքիայի դեմ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Ստամբուլի առևտրային պալատի կողմից Չրաղան պալատում (ճարտարապետ Սարգիս Պալյան – EH խմբ.) կազմակերպված միջոցառմանը:

Ըստ թուրքական «samsunhaber» լրատվական կայքի` Էրդողանն իր ելույթում ասել է, հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ հայկական լոբբինգի, The New York Times և The Ekonomist թերթերի մասնակցությամբ Թուրքիայի դեմ կոալիցիոն դաշինք է ձևավորվել:

Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է. «Հայկական լոբբին, The New York Times-ը և The Ekonomist-ը միավորվել են ու Թուրքիայի վրա սև ամպեր կուտակելու սեանսներ են կազմակերպում: Անեծքի սեանսները գործին չօգնեցին, հիմա էլ սկսել են քաոսի սցենարներով սեանսներ անցկացնել»: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *