g_image

Կարեւորվել է լիբանանահայ համայնքի կառուցողական դերը

Լիբանանի արտաքին գործերի և ներգաղթյալների նախարար Ջըբրան Բասիլն ընդունեց Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին: Բարձր գնահատելով երկու երկրների ներկա բարեկամական հարաբերությունների մակարդակը` կողմերը շեշտեցին մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման և ամրապնդման անհրաժեշտությունը: Ընդգծվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցության կարևորությունը: Քննարկվեցին առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր:

Երկուստեք նշվեց լիբանանահայ համայնքի կառուցողական դերը Լիբանանի զարգացման և հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների խորացման ու ընդլայնման գործում:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *