images

Ընդհանուր տեղեկություններ

Պաշտոնական անվանումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն:

Մայրաքաղաքը` ք.Ստեփանակերտ
Պետական լեզուն` հայերեն
Պետական կրոնը` քրիստոնեություն, բնակչության 95% Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդներ են
Հիմնական օրենքը` ԼՂՀ Սահմանադրություն
Դրամական միավորը` հայկական դրամ, շրջանառության մեջ է դրվել 1993թ.
Բնակչությունը` 146.6 հազար մարդ /2013թ. հունվարի 1-ի դրությամբ/
Ժամանակը` GMT+04.00
Ազգաբնակչությունը` հայեր /95 %/, ռուսներ, ուկրաինացիներ, հույներ, վրացիներ, ադրբեջանցիներ եւ այլն
Աշխարհագրական դիրքը` Հայկական լեռնաշխարհի հարավ-արեւելյան մաս
Խոշորագույն լճեր` Մեծ Ալ, Փոքր Ալ, Սեւ Լիճ
Տարածքը`Արցախի Հանրապետության տարածքը կազմում է ավելի քան 12 հազար կմ2, որից 1041 կմ2 բռնազավթված է Ադրբեջանի կողմից:

Շահումյանի շրջանի տարածքը Գետաշենի ենթաշրջանի հետ միասին կազմում է 2527,8 կմ2, որից 698 կմ2 բռնազավթված է Ադրբեջանի կողմից/:

Պետական սահմանը` արեւմուտքից սահմանակից է Հայաստանի հետ, հյուսիսից եւ արեւելքից` Ադրբեջանի հետ, հարավից` Իրանի հետ:

Կլիման` մեղմ եւ բարեխառն, հանրապետության զգալի տարածքում` մերձարեւադարձային
Օդի միջին ջերմաստիճանը` +10.9˚C
Ամենաբարձր ջերմաստիճանը` +37˚C
Ամենացածր ջերմաստիճանը` -20˚C
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը` 587 մմ
Ծովի մակերեւույթից միջին բարձրությունը` 1100 մ
Ամենաբաձր լեռնագագաթները` Գոմշասար` 3724մ, Գժասար` 3616մ, Թսխուդ` 3581մ, Մռավ` 3343մ, Մեծ Քիրս` 2725մ
Խոշորագույն գետերը` Արաքս, Որոտան, Ակեռա, Թարթառ, Խաչեն
Օգտակար հանածոներ` մարմար, գրանիտ, անդեզիտ, տուֆ, բազալտ, կրաքար, դիաբազ, բենտոնիտային կավեր, պեմզա, կավ, բազմամետաղներ, մասնավորապես, ցինկ, պղնձաքար, արճիճ, լիտոգրաֆային քար, քարածուխ, ծծմբաքար, երկաթ, այլ մետաղներ, ջրային պաշարներ

Հեռախոսային կոդեր`
Ստեփանակերտ` +374 47 /համարը սկսվում է 9-ով/
Մարտունի` +374 47 /համարը սկսվում է 8-ով/
Շուշի` +374 47 /համարը սկսվում է 7-ով/
Քաշաթաղ` +374 47 /համարը սկսվում է 7-ով/
Ասկերան` +374 47 /համարը սկսվում է 6-ով/
Հադրութ` +374 47 /համարը սկսվում է 5-ով/
Մարտակերտ` +374 47 /համարը սկսվում է 4-ով/
Բջջային կապ` +374 97

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *