Ընտանեկան խոհանոցից մինչև ռեստորանային ծառայություն

Շուրջ 15 տարի է, ինչ հայաստանյան քեյթերինգ ծառայությունների շուկայում իր հաստատուն տեղն է զբաղեցնում «Բլիզարդ»ընկերությունը: Ընկերության անցած ճանապարհի, հաղթահարած դժվարությունների, ձեռքբերումների մասին է պատմում ընկերությանհիմնադիր տնօրեն Արմենուհի Խաչատրյանը:
«Երբ որոշեցի հիմնել «Բլիզարդը», ունեի ընդամենը 200 դոլար և աշխատում էի մի կազմակերպությունում, որն այս ոլորտում առաջինն էր Հայաստանում: Գիտեի, որ հեծանիվ չէի հորինելու, բայց ցանկանում էի ստեղծել նախորդից տարբերվող, ավելի ժամանակակից կազմակերպություն: Բիզնեսս հիմնեցի իմ տան խոհանոցում: Անգամ սպասք չունեի. վարձակալում էի ուրիշներից: Քայլ առ քայլ, ամեն մի նոր մատուցված ծառայությունից ստացած շահույթը ներդնելով՝ կազմակերպության համար գրասենյակ վարձեցի: Առաջին մեկ տարում ընդամենը 2-3 աշխատող ունեի: Մի օր էլ հասկացա, որ «Բլիզարդը» դարձել է Հայաստանում քեյթերինգ ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերություններից մեկը:
Հաջողությունները կրկնապատկվեցին ամուսնությունիցս հետո, որովհետև ամուսինս նույնպես այս ոլորտում էր աշխատում՝ սրճարան ուներ: Շուտով միավորեցինք մեր ունեցածը, և «Բլիզարդը» դարձավ քեյթերինգ ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերություններից մեկը, որն ունի նաև սրճարան ու ճաշարանների ցանց: Այն շարժական ռեստորանային ծառայություն է, ինչի շնորհիվ հնարավոր է կազմակերպել միջոցառումներ ցանկացած վայրում: «Բլիզարդը» մատուցում է տարբեր տեսակի ծառայություններ՝ հարսանյաց ֆուրշեթներ ու ճաշկերույթներ, կորպորատիվ միջոցառումներ, ընտանեկան խնջույքներ, զբոսախնջույքներ,գինու հյուրասիրություն, նաև անհատական միջոցառումներ՝ ծնունդ, կնունքն, մանկական հանդիսություն և այլն:
Սակայն խոստովանեմ, որ ծառայությունների բազմազանությամբ և համեղ ուտելիքով պայմանավորված է մեր կազմակերպության հաջողությունների միայն կեսը: Շատ կարևոր է այդ ամենը ճիշտ մատուցել կարողանալը: Մենք գործ ունենք մարդու՝ հաճախորդի հետ, որն առաջին հերթին բարեկիրթ վերաբերմունք է ակնկալում: Ընդ որում, հաճախորդների հետ ինքս անձամբ եմ շփվում ամենասկզբից մինչև միջոցառման ավարտն ու փոխադարձ շնորհակալությունները: Աշխատում ենք խուսափել թյուրըմբռնումներից, իսկ այդպիսիք լինելու դեպքում էլ՝ անպայման պարզել: Երբեք չի կարելի թույլ տալ, որ հաճախորդը չբավարարված հեռանա:
Ունենք մեր հիմնական խոհարարները, մի քանի շեֆ խոհարար, իսկ հատուկ միջոցառումների համար նաև դրսից խոհարարներիենքհրավիրում: Այնպես որ հաճախորդը կարող է պատվիրել ցանկացած ազգային խոհանոցի ուտեստ՝ ռուսական, սլավոնական, մեքսիկական, իտալական, ֆրանսիական, անգլիական, թաիլանդական… Հյուրասիրություններ ենք սպասարկել, որտեղ մեկ սրահում միաժամանակ 9 կամ 11 երկրի խոհանոց ենք ներկայացրել ֆուրշեթի տեսքով, ինչն ավելի բարդ է, քան պարզապես մի քանի ճաշատեսակ մատուցելը: Դա ուղղակի եփել-թափել չէ, դա ստեղծագործ աշխատանք է, և ստեղծարար միտք պետք է ունենաս այդ բոլոր ազգերի ուտեստները ճիշտ համադրելու համար:
Ընդհանրապես, օտարերկրյա հյուրերի համար ճաշացանկ կազմելուց առաջ ծանոթանում ենք տվյալ երկրի պատմությանը, կրոնին, ազգային ավանդույթներին:
Այսքանից հետո կարող է թվալ, թե նման զբաղվածության պարագայում ընտանիքիս համար ժամանակ չեմ ունենում: Բոլորովին այդպես չէ: Ես գործարար կին եմ առավոտյան ժամը 9-ից մինչև ժամը 5-ը: Իսկ դրանից հետո ես իմ երեք երեխաների մայրն եմ, և իմ մեծագույն առաքելությունը նրանց լավ մարդ մեծացնելն է: Ես ուզում եմ, որ նրանք մեծանան իրենց ուժերին վստահ լինելով. դա կյանքում առաջ գնալու և երազանքներին հասնելու կարևոր պայման է: Հայրս միշտ թիկունք է եղել ինձ՝ անընդհատ կրկնելով՝դու կարող ես, դու կարող ես: Ես սկսել եմ հավատալ իմ ուժերին և մեծացել եմ՝ հավատալով, որ ամեն ինչ կարող եմ: Իհարկե, ամեն ինչ չէ, որ ստացվել է իմ ցանկացածի պես, սակայն ես ինձերջանիկ մարդ եմ համարում, որովհետև ծնվել եմ հրաշալի ընտանիքում և հետո ինքս էլ նույնքան հրաշալի ընտանիք եմ ստեղծել: Մեզ ուժ է տալիս մեր հավատը:Իհարկե, սեփական ուժերին հավատալը շատ կարևոր է, բայց շատ ավելի լավ է, երբ քեզ հավատում են նաև շրջապատիդ մարդիկ, ընկերներդ ու հարազատներդ»:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *