696024

Ըստ New York Times-ի՝ հայերը հնագույն պոպուլյացիաների խառնուրդ են, որոնց սերունդներն այժմ ապրում են Սարդինիայում, Կենտրոնական Ասիայում և մի քանի այլ տարածաշրջաններում

5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացին գրել է, որ իր հայրենի Հայաստանը հիմնադրվել է մ.թ.ա. 2492 թվականին: Տարեթիվը սովորաբար դիտարկվել է որպես լեգենդար, չնայած նա պնդել է իր Բաբելոն ուղևորվելն ու հնագույն գրառումներն ուսումնասիրելը:

The New York Times-ը գրում է, որ անկախ այն բանից` նա հաջող ենթադրություն է արել, թե իսկապես հասանելիություն է ձեռք բերել օգտակար տվյալներին, նոր գենոմային վերլուծությունը պարզել է, որ նրա նշած տարեթիվը միանգամայն ճշմարտանման է: Գենետիկայի ոլորտի հետազոտողները սքանավորել են Հայաստանի և Լիբանանի 173 հայերի գենոմները և համեմատել դրանք աշխարհի այլ 78 այլ ազգաբնակչությունների գենոմների հետ:

Պարզվել է, որ հայերը հնագույն պոպուլյացիաների խառնուրդ են, որոնց սերունդներն այժմ ապրում են Սարդինիայում, Կենտրոնական Ասիայում և մի քանի այլ տարածաշրջաններում: Այս ձևավորիչ միախառնումը տեղի է ունեցել մ.թ.ա. 3000-2000թթ.: Գենետիկների արած հաշվարկները համընկնում են Հայաստանի հիմնադրման Խորենացու նշած տարեթվի հետ:

Մ.թ.ա. 1200 թվականին Միջերկրականի արևելքում բրոնզեդարյան քաղաքակրթությունները փլուզվեցին, ինչը մեկուսացրեց հայերին այլ պոպուլյացիաներից: Դրանից հետո միախառնման որևէ նշանակալի դեպք չի հայտնաբերվել: Մեկուսացմամբ են պայմանավորված հավանաբար հայկական մշակույթի շատ բնորոշ ասպեկտներ: Հaյերն ունեն առանձնահատուկ լեզու և այբուբեն, և Հայ առաքելական եկեղեցին քրիստոնեության առաջին ճյուղն էր, որը որպես պետական կրոն ընդունվել է 301 թվականին Հետազոտողները նաև արևմտյան ու արևելյան հայերի միջև տեսել են գենետիկ տարբերությանազդանշան, որը զարգացել է 500 տարի առաջ: Այս մասին գրում է Աթենքի «Հայաստան» շաբաթաթերթը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *