<<Նացիոնալ Արցախ>> –ը զբոսաշրջիկների՝ սիրելի վայր

Ստեփանակերտի հենց սրտում քաղաքի կարևորագույն տեսարժան վայրի` Հանրապետության հրապարակի կենտրոնական մասում տեղեկայված է «Նացիոնալ Արցախ>> հյուրանոցը, որն ընձեռում է լիարժեք հարմարավետություն հանգստի և բիզնեսի, ինչպես նաև Ստեփանակերտի կենտրոնում հարմարավետ ապրելու համար: Հյուրանոցը առաջարկում է շքեղ և հարմարավետ դելյուքս սենյակներ, որոնցից բացվում են հիասքանչ տեսարան դեպի քաղաքի կենտրոնական փողոցները:

Միջազգային չափանիշներին համահունչ ծառայություններ տրամադրելու միջոցով «Նացիոնալ Արցախ>> հյուրանոցը առաջարկում է հյուրերին ինքնատիպ ու անմոռոնալի հանգիստ: Հյուրանոցի հիմնադրման, ազգային խոհանոցի եւ մատուցվող ծառայությունների շուրջ է մեր զրույցը «Նացիոնալ Արցախ հյուրանոցի տնօրեն Սասուն Պետրոսյանի հետ:

– Ի սկզբանե մենք աշխատանք սկսեցինք 3 հիմնական դրույթներով՝պահպանել կատարյալ մաքրություն, ունենալ պատրաստված, կիրթ և բարեհամբույր անձնակազմ,հնարավորինս օգտակար լինել հյուրերին ոչ միայն հյուրանոցի ներսում, այլ նաև հյուրանոցից դուրս: Այս գործոնները նպաստեցին, որ շատ կարճ ժամանակահատվածում ձեռք բերենք մշտական հաճախորդների մեծ բազա: Քանի որ մեր սենյակների քանակը քիչ էր 2018 թ. որոշում կայացրինք ընդլայնվել և ձեռք բերեցինք <<Նացիոնալ>> հյուրանոցա-ռեստորանային համալիրը:

-Գտնվելով հենց մայրաքաղաքի սրտում՝ այսօր տարեկան որքա՞ն զբոսաշրջիկ է ընդունում: Իմ կածիքով զբոսաշրջիկների քանակը կախված չէ հյուրանոցի դիրքից ՝ կենտրոնում է, թե կենտրոնից դուրս:

-Այն ավելի շատ կախված է նրանից թե ինչպիսի տպավորություն կստանա հյուրը անձնակազմի վերաբերմունքից ,սենյակների հարմարավետությունից և մաքրությունից առաջին անգամ այցելելով մեր հյուրանոց: Կարևոր է նաև մեկնաբանությունները տարբեր կայքերում, ընկերների և բարեկամների շրջապատում: Այսօր բավական դժվար է գտնել մի վայր ուր կարող ես եւ գիշերել եւ միաժամանակ օգտվել հայկական ազգային համեղ խոհանոցից:

-Ինչպե՞ս է ստացվել այս երկուսի իդեալական համադրումը:

-Քանի որ մեր ռեստորանը բացօթյա չէ, և մենք ունենալով հաճախորդների մեծ հոսք ձմռան ժամանակահատվածում, որը զբոսաշրջության ամենապասիվ սեզոնն է, փորձեցինք նեգրավել նաեւ Արցախի բնակիչներին: Այդ պատճառով ավանդական ուտեսների հետ համատեղ մեր ռեստորանում կարող են համտեսել նաև ճապոնական խոհանոցի կերակրատեսակներ, որոնք նախադեպը չունեն Արցախում: Այդ ամենը պատշաճ կազմակերպեկու համար հրավիրվել է ազգությամբ ֆիլիպին խոհարար: Զբոսաշրջիկների մեծ մասը, կամ գրեթե բոլորը, այցելելով Արցախ անպայման համտեսում են նաեւ մեր ավանդական ժենգյալով հացը:

-Ինչպես է սովորաբար նշվում Ամանորը Ձեր հյուրանոցային համալիրում: Ի՞նչ առանձնակի տպավորություններով կարելի է հեռանալ:

-Նոր տարին հիմնականում անցնում է շատ հաճելի ու ամանորյա մթնոլորտում: Դեկտեմբերի 31-ի –ից հունվարի 1-ը ողջ գիշեր կազմակերպում ենք ամանորյա հետաքրքիր խնջույք, որտեղ մասնակցում են բոլոր հյուրերը, կազմակերպվում են տարբեր խաղեր, մրցույթներ: Բոլորին շնորհավորելում է գալիս Ձմեռ Պապը: Կազմակերպում ենք նաեւ տուրեր ձմեռային Արցախի տարբեր ուղղություններով:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *