վարպետ-300x145

Թբիլիսիի գլխավոր ժամացույցի հայ վարպետը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի գլխավոր ժամացույցը ավելի քան 100 տարի աշխատեցնում են հայ ժամագործ վարպետները։ Հանրապետության կենտրոնական հրապարակում՝ նախկին քաղաքապետարանի շենքի ճակատին տեղադրված ժամացույցը քաղաքի սիրտն է համարում թբիլիսահայ Արթուր Հակոբյանը, ով տասնյակ տարիներ ամեն օր քաղաքի սիրտը բաբախուն է պահում:

Ամեն օր բարձրանալով քաղաքի կենտրոնում` Ազատության հրապարակում գտնվող նախկին քաղաքապետարանի, այսօր Սակրեբուլոյի (Քաղաքային խորհուրդ) շենքի աշտարակ, Արթուրը ստուգում է` ինչպես է աշխատում քաղաքի սիրտը, լսում` նրա բաբախը. «Այս ժամացույցը բոլորն են սիրում, հատկապես երբ երգում է Թբիիսո երգը (ամեն ժամագլխին): Այն քաղաքի սիրտն է, որ չպիտի կանգ առնի, միշտ պետք է աշխատի… »։

Արթուրը քաղաքի գխավոր ժամացույցի մասին հոգ է տանում այնպես, ինչպես հայրը` Արտաշ Հակոբյանը, ով ամենավատ տարիներին նույնիսկ, երբ քաղաքացիական պատերազմ էր ընթանում ամեն օր բարձրանում էր ժամացույցի աշտարակ:

«Երբեմն նրան չէին թողնում. ասում էին այստեղ կրակում են: Ի դեպ, մի անգամ էլ գնդակն է դիպել ժամացույցին: Բայց ինքը միևնույնն է միշտ գալիս էր ու լարում: Իսկապես այդ ժամանակ տանից դուրս գալը վտանգավոր էր …»:

Հիշում է քաղաքի ժամացույցի սպասարկման ներկայիս վարպետը` պատմելով նաև, որ փոքր տարիքից ժամացույցների հանդեպ սերն իր մեջ արթանացավ, երբ առաջին անգամ հայրիկի հետ բարձրացավ աշտարակ ու տեսավ, թե ինչպես է աշխատում այն. «Շատ էի ուզում տեսնել` մեխանիզմն ինչպես է աշխատում: Տպավորված էի և դրանից հետո մտադրվեցի ժամագործ դառնալ, վերանորոգում եմ, աշխատեցնում….սա սովորական, ոչ շատ բարդ մեխանիկական մեխանիզմ է»:

Այս հնագույն ժամացույցը, որ երկրում տեղի ունեցած բազմաթիվ իրադարձությունների լուռ վկան է եղել` գործել է ռուսական կայսրության Թիֆլիսի նահանգում, Առաջին ժովորդավարական հանրապետությունում (1918 թ.), խորհրդային ու արդեն նորօրյա անկախ Վրաստանում:

Գերմանական մեխանիկական այս ժամացույցը տարբեր տեղեկությունների համաձայն պատվիրել է Թբիլիսիի այն ժամանակվա քաղաքապետ Ալեքսանդր Մատինյանը (1879-1891): Սկզբնական շրջանում աշտարակի ժամացույցի սպասարկումն իրականացնում էր գերմանացի մի վարպետ, ով այնհուտև գործը վստահում է քաղաքի լավագույն հայ ժամագործներին:

Այդ տարիներին Երևանյան անվանումը կրող հրապարակում մեքենաների փոխարեն ֆայտոններ էին և քաղաքացիներն ամեն ժամագլին լսում էին հնչող զանգի ձայնը: Այսօր դրան փոխարինում է քաղաքի հիմնը` Թբիլիսո երգը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *