hushadram2

Թողարկվել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» հուշադրամը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը փետրվարի 27-ին թողարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշադրամ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրանական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ. սգվոր մոր հուշարձան (Իժևսկ), երգահան Կոմիտասին նվիրված հուշարձան (Փարիզ), խաչքար-հուշարձան (Էջմիածին), հուշասյուն-խաչքար (Գլենդել), Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (Երևան): Մակագրություններն են` «Հայաստանի Հանրապետություն», «100 դրամ», «Republic of Armenia» և «Armenian Genocide»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ. հուշարձան՝ հայ հայդուկներին (Ուջան), հուշակոթողի մի հատված արծվի տեսքով (Հալեպ), հուշատախտակի մի հատված` կնոջ քանդակ (Սան Պաուլու), խաչքար (Անտվերպեն): Մակագրություններն են` «Հայոց ցեղասպանություն», «1915-2015»:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *