1350453359_u77k7rgh

Թուրքական ԶԼՄ-ներ. «Քիմ Քարդաշյանը ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմ է նկարահանելու»

Թուրքական մի շարք էլէկտրոնային լրատվամիջոցներն անդրադարձել են աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած այցին:

Առաջատար լրատվամիջոցներից «Hurriyet»-ը, «Vatan»-ը, «Haber 3»-ը, «A24»-ը և տասնյակ այլ լրատվական կայքեր, լուսաբանելով Քարդաշյանների ընտանիքի երևանյան այցը, ընդգծել են, որ նախատեսված է այցի ընթացքում նկարահանել Հայոց ցեղասպանության թեմայով փաստագրական ֆիլմ:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Քիմ Քարդաշյանն իր ամուսնու, դստեր և քրոջ հետ 8 օր անցկացնելու է Հայաստանում, որի ընթացքում էլ հավանաբար կնկարահանվի ցեղասպանության մասին պատմող փաստագրական ֆիլմը:
Բացի այդ Քարդաշյանի հայաստանյան շրջագայությունը կցուցադրվի հանրահայտ «Keeping Up With Kardashian» իրապատում շոուի միջոցով: Նշվում է նաև Գյումրի կատարելիք Քիմի հնարավոր այցելության մասին, որտեղ ենթադրաբար բնակվում է Քարդաշյանների հետ ազգակցական կապ ունեցող գերդաստան: Այս մասին գրում է Ermenihaber.am -ը.

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *