big_95e1badfa9925cd513b93aa21ef4c969

Թուրքական կազմակերպությունների հայտարարությունը. Հայերը մտադիր են Թուրքիայից Սեւ ծովին հարակից որոշ շրջաններ պահանջել

Թուրքիայի մի քանի տասնյակ կազմակերպություններից (հիմնականում ազգայնամոլական-խմբ.) բաղկացած պլատֆորմը հայտարարություն է տարածել, որի համաձայն Հայկական սփյուռքը Համշենի շրջանում գաղտնի քարոզչություն է իրականացնում: Հաղորդում է թուրքական  «Միլլիյեթ» պարբերականը: «Համշենցինե՛ր, ուշադրությո՛ւն» անունը կրող հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Նախաձեռնության շրջանակներում հայերը հատուկ խմբեր են գործուղում Համշեն՝ գաղտնի աշխատանքներ և քարոզչություն իրականացնելու նպատակով: Նրանք անցկացնում են համախորհրդակցություններ, զրույցներ, գրառումներ կատարում, կատարվող ուսումնասիրությունների շրջանակներում հաճախ կիրառում են «համշենահայեր» եզրը»: 

Պլատֆորմը համարում է, որ Հայաստանը Սևծովյան ավազանի հարակից որոշ շրաջանների նկատմամբ հավակնություններ ունի և հետագայում կարող է տարածքային պահանջներ դնել Թուրքիայի առջև: Այս հայտարարությունը ստորագրել է 33 կազմակերպություն: Այս մասին գրում է Աթենքի «Հայաստան» թերթը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *