nor dzernark

Թուրքերը վախեցած են. հայերը Արևմտյան Հայաստանում միություն են հիմնում

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ աշխատանքներ իրականացնող կազմակերպության (ASİMDER) Արեւելյան եւ Հարավարեւելյան Անատոլիայի (Արևմտյան եւ Հարավարևմտյան Հայաստանի-Ակունքի խմբ.) տարածաշրջանային ներկայացուցիչ Իրֆան Էրմիշը զգուշացրել է քաղաքացիներին տարածքում հայերի նորաստեղծ միությունների մասին:
Ինչպես տեղեկացնում է akunq. net-ը, ըստ Haberler-ի՝ Էրմիշը հայտնել է իր մտահոգությունը, թե հայերն իրենց միություններն են հիմնում ոչ թե Անթալիայում, Բուրսայում կամ Իզմիրում, այլ Վանում, Կարսում, Մուշում, Մալաթիայում, այսինքն՝ Արևելյան Անատոլիայում:
«Այս միությունների տակ թաքնված է 2015 թվականի վերաբերյալ հայերի քարոզչությունը: Հուսով եմ՝ սրա տակից նման բան դուրս չի գա»,- ասել է Էրմիշը:
Էրմիշը անուղղակիորեն ակնարկել է` եթե հայերը շարունակեն օգտագործել վերոհիշյալ տարածքները հօգուտ իրենց, Թուրքիայի համար մեծ վտանգ կառաջանա:
Կրկին անդրադառնալով թուրքերի՝ Երևանում նամազ անելու պահանջի մերժմանը Հայաստանի իշխանությունների կողմից՝ Էրմիշն ասել է. «Իսկ նրանք Արևելյան Անատոլիայում միություն են հիմնում: Մենք չենք հասկանում այս հակասությունը: Մենք պահանջում ենք, որ Արևելյան Անատոլիայի ժողովուրդն արթուն մնա»:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *