1989_511043955584176_1913471114_n

Թուրքերից հայկական ունեցվածքը պահանջելու առաջին իրավական քայլը. որին կհետեւեն եկեղեցիներն ու վանքերը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հարցազրույց է տվել «New York Times» պարբերականին, որտեղ խոսել է Թուրքիայի սահմանադրական դատարանում Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցով բացված դատի մասին։ Նա առաջ է քաշել այն տեսակետը, որ այդ քայլը կլինի թուրքերից հայկական ունեցվածքը պահանջելու առաջին իրավական քայլն է։

«Եթե Թուրքիայի իրավապահ մարմինները մերժեն հայցը, դա ավելի կխորացնի Թուրքիայի եւ 10 միլիոնանոց հայկական սփյուռքի բաժանումը»,-ասել է Արամ Առաջինը՝ նշելով, որ նախքան հայց ներկայացնելը խորհրդակցել է 30 իրավաբանների հետ, այդ թվում եւ թուրք։ «Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում եկեղեցու ջանքերը կարեւոր էին, սակայն 100 տարի անց ժամանակն է շեշտը դնել հատուցման վրա։ Դա եկեղեցու նստավայրն է։

Դա իրավական առաջին քայլն է, որին հետեւելու է եկեղեցիները, վանքերը, եկեղեցու եւ մարդկանց ունեցվածքները վերադարձնելու մեր պահանջը։ Մենք առաջ ենք շարժվելու քայլ առ քայլ»,- ավելացրել է Վեհափառ հայրապետը։

Հոդվածի հեղինակ Ռիք Գլեդսթոունը նշում է, որ մինչ այժմ Թուրքիայի սահմանադրական դատարանը չի արձագանքել հայցին, իսկ հայկական եկեղեցու առաջնորդի կարծիքով, թուրք դատավորները հնարավոր է անտեսում են դա, թեեւ Քոզանի (նախկին Սիս) քաղաքապետ Մուսա Օզթուրքը օրերս ազդանշան է տվել, որ եկեղեցին ծանր պայքար է մղելու, քանի որ սեփականության ոչ մի ապացույց չունի։

Արամ Ա-ն ընդունել է, որ եկեղեցին փաստաթղթեր չունի, սակայն ապացույցների հարցն աբսուրդ է որակել՝ հաշվ իառնելով սեփականության իրական բնույթը։

«Սեփականատերն ակնհայտ է։ Դա հայերն են։ Ոչ ոք չի կարող հարցականի տակ դնել սեփականությունը կամ ինքնությունը կամ էլ այդ ունեցվածքների պատմությունը»,-ընդգծել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը՝ նշելով, որ երբեք հնարավորություն չի ունեցել այցելել եկեղեցու հին նստավայրը եւ վախենում է, որ տեղական իշխանությունները ջանք չեն խնայել ջնջելու դրա հայկական ինքնությունը։ 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *