ԿԱՐԵՎՈՐ
Search
timthumb (1)

Թուրքիայից պահանջել են վերջ տալ ահաբեկչություններին եւ առերեսվել սեփական պատմությանը

Արգենտինայի մտավորականները, մարդու իրավունքների պաշտպաններն ու բազմաթիվ հասարակական կազմակերպությունների անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Արգենտինայում Թուրքիայի դեսպանատան դիմաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, բողոքի ակցիային մասնակցել է նաեւ Արգենտինայի հայ համայնքը: Ցուցարարներն իրենց համերաշխությունն են հայտնել քուրդ ժողովրդին եւ պահան ջել Թուրքիայից դադարեցնել ռազմական գործողություններն ինչպես քուրդ ժողովրդի հանդեպ, այնպես էլ Սիրիայում: «Թուրքիան Իսլամական պետության դեմ պայքարի քողի ներքո իր հաշիվներն է մաքրում ինչպես քուրդ ժողովրդի, այնպես էլ Սիրիայի եւ Իրաքի բնակչության հետ:

Դա անընդունելի է: Թուրքիան այժմ ցանկանում է անել այն, ինչ արել է 100 տարի առաջ հայերի հետ: Միջազգային հանրությունը պետք է վերջ տա այս ամենին»,- նշել են ցուցարարները: Նրանք երթով քայլել են մինչեւ դեսպանատուն` պահանջելով Թուրքիայից վերջ տալ ահաբեկչական գործողություններին եւ միաժամանակ առերեսվել սեփական պատմությանն ու ընդունել գործած հանցագործությունները:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *