ատամնաբույժ

Թուրքիայի ատամնաբույժներից լավագույնը ճանաչվել է 24-ամյա հայ երիտասարդը

Ստամբուլի համալսարանի ատամնաբուժության ֆակուլտետի շրջանավարտ 24-ամյա Ռուդի Բոյաջյանը Թուրքիայում ատամբնաբույժների շրջանում անցկացված քննությանն առաջին տեղն է զբաղեցրել: Համալսարանը նոր ավարտած Բոյաջյանը, մասնակցելով ատամնաբույժների մասնագիտական քննությանը, ստացել 108.5 միավոր՝ դառնալով առաջինը քննությանը մասնակից 2400 ատամնաբույժի մեջ:

Բոյաջյանը «Ակօս» շաբաթաթերթի հետ զրույցում ասել է, որ ցանկանում է շարունակել կրթությունը՝ խորանալով գիտության մեջ: Ըստ Բոյաջյանի՝ ատամնաբույժի մասնագիտության մասին սկզբում չի էլ մտածել, սակայն բուհի քննությունները հանձնելուց հետո ընտրել է Ստամբուլի համալսարանի ատամնաբուժության ֆակուլտետը:

«Ուսումս սկսելուց հետո հավանեցի այս մասնագիտությունը: Ինձ ամենից շատ գրավում է այն, որ ապագայում մարդիկ երախտապարտ են լինելու ինձ»,- ermenihaber.am-ի փոխանցմամբ ասել է պոլսահայ ատամնաբույժը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *